Ավարտվեց բասկետբոլի Եվրասիական լիգայի անդրանիկ խաղարկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի միակ ներկայացուցիչը` «Ուրարտու»-ն, գրավեց 4-րդ հորիզոնականը: Տուլայի «Արսենալ»-ը եզրափակիչում հաղթեց Ատիրաուի «Բարսի»-ին:
Լավագույն հարձակողական ոճի պաշտպան ճանաչվեց Դևին Ջոնսոնը «Բորիսֆեն»-ից, լավագույն թեթև հարձակվողը Կոնստանտին Գրեկովն է ՄՊՖԿԱ-ից, լավագույն ծանր հարձակվողը՝ Էմանուել Շեպարդը` «Ուրարտու»-ից, լավագույն կենտրոնականը՝ Արտյոմ Պոպովը «Արսենալ»-ից: