Lufthansa գերմանական ավիաընկերությունը, ինչպես նաև նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը և Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կհանեն նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Reuters-ի տվյալներով, Lufthansa Group-ի ամբողջ ավիահավաքակազմն ունի 770 ինքնաթիռ: Սահմանափակումները կվերաբերեն դրա գրեթե հինգերորդ մասին:
Նշենք, որ մարտի 2-ին կոնցեռնի մամուլի ծառայությունը հայտարարել էր Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և մայրցամաքային Չինաստանի, Հոնկոնգի, Սեուլի և Թեհրանի միջև հունվարի վերջին սահմանված թռիչքների սահմանափակումները մինչև ապրիլ երկարաձգելու մասին:
Սահմանափակումները նաև վերաբերել են Իտալիայում և Գերմանիայում մի շարք ուղղություններով չվերթներին: