ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը Միացյալ Նահանգների վարչակազմին 8,3 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նախաձեռնությունը պաշտպանել է 415 կոնգրեսական, դեմ է արտահայտվել ընդամենը երկու հանրապետական։
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է ավելի քան 3 միլիարդ դոլարի տրամադրում պատվաստանյութի մշակման և ախտորոշիչ հետազոտությունների ֆինանսավորմանը, ինչպես նաև կորոնավիրուսից բուժմանը: Կանխարգելիչ միջոցառումների համար կհատկացվի ևս 2,2 միլիարդ դոլար, որից 950 միլիոնը կուղղորդվի պետական բժշկական հիմնարկությունների օժանդակմանը:
Ըստ որում 500 միլիոն դոլարը կտրամադրվի տարեց ամերիկացիների՝ որպես կորոնավիրուսի համար ամենախոցելի կատեգորիայի հեռաբժշկական ծառայությունների մատուցման ծրագրի ֆինանսավորմանը: Ակնկալվում է, որ Սենատը նախաձեռնությունը կհաստատի մինչև շաբաթվա վերջ: