Thursday, 25 04 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Կինոինդուստրիան կարող է մինչև հինգ միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի պատճառով

Համաշխարհային կինոինդուստրիան կարող է մինչև հինգ միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ցուցադրությունների չեղարկման պատճառով: Այդ մասին հայտնել է THR-ը։

Չինաստանում փակ են բոլոր կինոթատրոնները, իսկ դրամարկղային մուտքերը Հարավային Կորայում և Իտալիայում զգալիորեն նվազել են: Ճապոնիայում վիրուսի պատճառով նվազել է կինոթատրոնների հաճախելիության մակարդակը:

Այս տարի հունվարի 24-ից մինչև փետրվարի 23-ը, երբ Չինաստանում ավանդաբար նշում են Նոր տարին, տոմսերի վաճառքից հասույթը կազմել է 4,2 մլն դոլար այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում կինոդահլիճները վաստակել էին 1,76 մլրդ դոլար:

Հարավային Կորեայում՝ մեծությամբ հինգերորդ կինոշուկայում, անցած հանգստյան օրերին տոմսերի վաճառքների ծավալն 80 տոկոսով ընկել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

«Վախն զգացվում է գրեթե ֆիզիկապես: Իրադրությունը նման է 2009 թվականի խոզագրիպի հետ կապված պատմությանը, բայց այն ժամանակ Կորեայում եղել է 80 հազար հիվանդ»,-ասել Է կինոթատրոնների խոշորագույն կորեական ցանցի՝ CGV-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Վերլուծաբանները կարծում են, որ ճյուղի կորուստներն ընդհանուր առմամբ կկազմեն առնվազն հինգ միլիարդ դոլար: Այդ թիվը կարող է խիստ աճել, եթե աշխարհի մյուս շուկաներում էլ դրամարկղային մուտքերն սկսեն նվազել:

Ըստ փորձագետների կանխատեսումների՝ դեռ մի քանի շաբաթ, իսկ ավելի շուտ նաև ամիսներ իրադրությունն արմատապես չի փոխվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում