ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հաղթանակ է տանում 14 նահանգներից 10-ում՝ «սուպերերեքշաբթիի» ներկուսակցական քվեարկության արդյունքներով, հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը։
«Սուպերերեքշաբթիի» արդյունքներով՝ առաջին տեղում է Ջո Բայդենը՝ 555 քվեով, նրան հաջորդում է Բերնի Սանդերսը՝ 489 քվեով։
Ըստ վերլուծաբանների, Բայդենի արձանագրած այս արդյունքն անակնկալ է եղել։ Սակայն ըստ որոշ կանխատեսումների՝ վճռորոշ համարվող Կալիֆորնիայում և ևս երեք նահանգներում հաղթանակ կտանի նրա հիմնական մրցակից Բերնի Սանդերսը։
Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի մրցակիցը կդառնա Դեմոկրատների ներկուսակցական պայքարում հաղթողը։