NASA-ի գիտնականները անսովոր խոռոչ են հայտնաբերել Մարսի պատկերներում: Անցքը տեղակայված է հանգած հրաբխի լանջին և կարող է կենդանի օրգանիզմների առկայության ակնարկ լինել, հաղորդվում է NASA-ի բլոգում:
Խոռոչը հայտնաբերվել է գիտնականների կողմից 2011 թ.-ին Mars Reconnaissance Orbiter սարքի միջոցով նկարահանված պատկերների ուսումնասիրության ժամանակ: 35 մետր տրամագծով անցքը տեղակայված է Pavonis Mons հրաբխի արևմտյան լանջին: Մասնագետները նկատել են, որ խառնարանն ունի գրեթե կատարյալ կլոր ձև, որը կարող է օբյեկտի արհեստական ծագման ակնարկ լինել:
Գիտնականները պարզել են, որ անցքն ունի շուրջ 28 մետր խորություն:
Փորձագետները կարծում են, որ հրաբխի խորքում տեղակայված քարանձավը կարող է պաշտպանված լինել Մարսի խիստ կլիմայական պայմաններից և ճառագայթումից: Ըստ նրանց, ապագայում Pavonis Mons հրաբուխը պետք է առաջին հարթին ուսումնասիրվի Երկրի գիտական արշավախմբի կողմից: Գիտնականները կարծում են, որ նույնիսկ եթե նման քարանձավներում մարսաբնակներ չգտնվեն, դրանք կարող են օգտագործվել գիտական սարքավորումներ, այդ թվում ռոբոտ-մարսագնացներ պահելու համար: