Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել ազգային թշնամանք հրահրող ելույթով։ Նա, արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները, Թուրքիայի այլազգի քաղաքացիներին, այդ թվում՝ հայերին, կոչ է արել չքվել երկրից:
«Քանի դեռ սահմանները բաց են՝ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ այս երկրից:
Դուք կարող եք ասել․ ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ… կարող եք ասել։ Եթե այդպես է, դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք», – եթերից հայտարարել է հաղորդավարը։