Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ինչ է կատարվում Ֆրանսիայում ՏԻՄ ընտրություններից առաջ․ թուրքամետ և ադրբեջանամետ թեկնածուներ ցուցակներում

Մարտի 15-ին և 22-ին Ֆրանսիայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Ֆրանսահայ կազմակերպությունները, սակայն, ընտրացուցակներում Հայոց ցեղասպանությունը ժխտող, ծագումով թուրք թեկնածուներ են հայտնաբերել և բարձրաձայնել այդ մասին։ Հայկական կազմակերպություններն այս ընտրություններին աջակցում են այն բոլոր թեկնածուներին, որոնք զորավիգ են թե՛ Հայ դատին, թե՛ Հայաստանին և թե՛ Արցախին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց ուսումնասիրություններից։

Հակահայկական քարոզչություն իրականացող թեկնածուների առկայությունը նորություն չէ․ այդ մասին բարձրաձայնել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքի ժամանակ։ «Մենք հայտարարեցինք, որ հարգում ենք ժողովրդավարությունը և մենք մասնակցում ենք Ֆրանսիայում ընտրություններին՝ իբրև ֆրանսիացի, բայց գիտենք, որ թուրքերը մասնակցում են իբրև թուրք, որովհետև Էրդողանի պետական քարոզչության մաս են կազմում։ Եվ երբ Էրդողանը գալիս է Ֆրանսիա կամ ուղարկում է Ֆրանսիա իր ներկայացուցիչներին, քաջալերում է, որ բոլոր թուրքերը Ֆրանսիայում լինեն Թուրքիայի դեսպաններ և ծառայեն Թուրքիային»,- ասաց Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ հայերի կեցվածքը շատ հստակ է, հայերը բոլոր ընտրություններին մասնակցում են իբրև ֆրանսիացի, մինչդեռ Թուրքիան տարբերվող մոտեցում ունի։

Վալանս քաղաքի ընտրացուցակում գտել են երկու թուրք ֆրանսիացիների, Կրետեում թուրք թեկնածու նույնպես կա, ծագումով թուրք թեկնածու կա նաև Լիոնում։ Մուրադ Փափազյանը նշեց նաև Փարիզում քաղաքապետի թեկնածուներից մեկին՝ արդարադատության նախկին նախարար Ռաշիդ ալ Դատին: Թեև քիչ է հավանականությունը, որ կարող է նա ընտրվի, սակայն, Փափազյանի խոսքերով, նա Ադրբեջանի շահերի պաշտպանն է Ֆրանսիայում, և իր այդ գործունեության մասին մի քանի տարի առաջ «մերկացել» էր հաղորդումներից մեկի ժամանակ:

Փափազյանը նշեց, որ որևէ կասկած չկա, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը և պատգամավոր Միշել Ռիվազին հակահայկական գործունեություն ծավալեն, քանի որ նրանք երկուսն էլ Հայ դատի, Հայաստանի և Արցախի բարեկամն են, և նրանց հետ պետք է շարունակեն խոսել, բացատրել, հասկանալ՝ ինչու են իրենք ընտրացուցակում ընդգրկել անձանց, որոնք թուրքական քարոզչություն են իրականացնում։ «Ես չեմ ուզում հարցականի տակ դնել իրենց երդումը՝ ի նպաստ մեր դատին, Հայաստանին և Արցախին, և կշարունակենք երկխոսությունը իրենց հետ»,- հավելեց Փափազյանը։

Ինչ վերաբերում է Ռաշիդ ալ Դատի՝ Փարիզի քաղաքապետի ընտրություններին թեկնածությանը, ապա Մուրադ Փափազյանի խոսքերով, նորություն չէ, որ Ռաշիդ Ալ Դատին հստակ զորակցում է Ադրբեջանին։ «Ալիևների մտերմուհին է, մի քանի անգամ շնորհավորել է Ալիևին ընտրություններին, և Ալիևի կինը հաճախ է Փարիզ այցելում և մոտ է նրանց հետ, և Ռաշիդ ալ Դատին պաշտպանում է Ադրբեջանի դատը Արցախի դեմ, հայկական կողմի դեմ, և մենք աշխատանքներ ենք կազմակերպում՝ հանրային գետնի վրա հայտարարելու, որ Ռաշիդ ալ Դատին հակաժողովրդավարական բարեկամներ ունի, և մենք դատապարտում ենք։ Կրկին Մակրոնի միջոցով մեր կարծիքը արտահայտել ենք։ Երիտասարդները գնացել են իր հանրահավաքին ոչ թե խանգարելու, այլ ժողովրդավար կեցվածքով տեղեկացնելու հանրային կարծիքին, թե ինչ վտանգ կա, եթե Ռաշիդ ալ Դատին ընտրվի Փարիզի քաղաքապետ»,- հավելեց նա։

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի ՏԻՄ ընտրություններին բավականին զորավոր առաջադրումներ կան, որոնց աջակցում են հայկական կազմակերպությունները․ «Այնտեղ, որտեղ հայկական գաղութներ կան, մենք մեր աշխատանքն ենք իրականացնում՝ կապ ստեղծելով քաղաքապետների հետ, աշխատելով, որպեսզի իրենք զորակցեն Հայաստանի զարգացմանը, Արցախի անկախության գաղափարին և Հայ դատին ընդհանրապես։ Մենք Ֆրանսիայի մեջ հաստատված զորավոր գաղութ ենք, իբրև ֆրանսահայ, իբրև ֆրանսիացի՝ մենք բարձր կապեր ենք ունեցել բոլոր նախագահների հետ։ Նկատել եք, որ նախագահները, տարբեր գործիչներ գալիս են մեր միջոցառումներին՝ ցույց տալով, որ համակրում են մեր աշխատանքը, և չենք վախենում թուրքական կամ ադրբեջանական լոբբինգից, բայց, անշուշտ, ուշադիր պետք է լինել։ Մենք գիտենք, որ մեզ փորձում են տկարացնել, բայց ուզում եմ վստահեցնել, որ մենք ինքնավստահ ենք և շարունակում ենք մեր աշխատանքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում