Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը…»:

Վազգեն Սարգսյանի հերթական տարեդարձին ակամայից հիշում ենք նրա այս բառերը, սեփական անձի շուրջ ձևավորված հասարակական հակասական ընկալման օբյեկտիվ վերլուծությունը: Մեծերին ժամանակակիցները չեն կարողանում ընկալել, ճանաչել, գնահատել` ըստ արժանվույն: Մեծերն` իրենց բովանդակ կյանքով, խոշոր ձեռնարկներով, պատմության սեփականությունն են. տասնամյակների հեռավորությունից հենց նրանցով են հիշվում կարևոր իրադարձությունները, նույնիսկ` պատմաշրջանները: Հայոց նորագույն պատմության մեջ հենց այդպիսի կերպար է Վազգեն Սարգսյանը, որը դեռ կենդանության օրոք վաստակեց Սպարապետ անունը` դառնալով պատմական շրջադարձային իրադարձությունների, բեկումնային հաղթանակի խորհրդանիշը:

Ընդամենը քառասուն տարի ապրեց, բայց բովանդակ ու հարուստ կյանքով, շիտակ հայացքով, ապագայի տեսլականով: Գնաց` շատերի կողմից չհասկացված, բայց մնայուն արժեքներ, պատմություն ստեղծածի արժանապատվությամբ: Մեծ Վարպետը` Հրանտ Մաթևոսյանը, Վազգենի գրչեղբայրը, ճանաչում, կարդում էր Սպարապետի ոգին, տեսնում էր պատմական այն հետագիծը, որ թողել է լուսավոր այս կերպարը:

«Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուր պղնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել…»,- գրել է Մաթևոսյանը:

Մեծերի մահից հետո պետությունների և հասարակությունների կյանքում առաջանում է մտածողության, բարոյականության վակուում, արժեքային, հանրային մտածողության դեգրադացիա: Վազգենի մահով կտրվեց Երրորդ հանրապետության վերջին թելը` ճանապարհ բացելով միջակությունների և գորշության, անտաղանդության և ստորաքարշության համար: Պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանը` արժևորելով Վազգեն Սարգսյանի կերպարը, գրել է. «Կովկասյան, համակովկասյան սև արջի նրա զորեղ անձն ու ընթացքը վաղվա օրով եթե չվերաճեց սպիտակ ձիավոր սուրբ Սարգսի, նրա պայծառ լուսավոր ցոլացումը վաղվա օրով իր վրա եթե մի սև բիծ ունեցավ, մենք՝ նրա ժամանակակիցներս ենք մեղավոր՝ ես և դուք. վաղվա սերունդները իրենց անցյալում, որ մեր այսօրն է, եթե չունեցան այդ սպիտակ ձիավոր սուրբ զորավարին, նրանց երթը շաղվելու ու կանգ է առնելու, ինչպես որ ինքը Վազգենն ու մենք էինք շփոթ խուճապի տրվելու, եթե մեր երթի գլխին չունենայինք Վարդանի ու Նժդեհի լուսեղեն պատկերները»։

…Այսօր Վազգեն Սարգսյանի տարեդարձն է` մեծ հայի, Ազգային հերոսի, Սպարապետի, ու Եռաբլուրի բարձունքից լսելի են կարծես այսօրվա համար ասված նրա սթափեցնող խոսքերը. «Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»: Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…»: Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում