Նյու Յորքի նախկին քաղաքապետ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, ում նախընտրական մրցավազքում անվանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական մրցակից, դադարեցրել է նախագահական քարոզարշավը: Այս մասին հայտնում է Axios-ը:
Բլումբերգը կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկել նախագահի դեմոկրատական մեկ այլ թեկնածուի օգտին: «Միշտ մտածել եմ, որ Դոնալդ Թրամփի նկատմամբ տարած հաղթանակը սկսվում է դրա լավագույն հնարավորությունն ունեցող թեկնածուի հետ միությունից: Երեկվա քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ նման թեկնածուն իմ ընկեր և մեծ ամերիկացի Ջո Բայդենն է»,- մեկնաբանել է միլիարդատերը։