Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

Աղմկոտ մեղադրանք. սկսվեց հակակոռուպցիոն երկրո՞րդ ալիքը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլարի վնաս տալու համար: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի ընդունում այդ մեղադրանքը: Պաշտպանության նախկին նախարարի հանդեպ նոր մեղադրանքը գործնականում առաջին, այսպես ասած, հնչեղ գործն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ անցնող շաբաթների տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որը վերաբերում էր հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությանը:

Միաժամանակ, դրանից առաջ էլ կառավարության նիստում Փաշինյանը բարձրաձայնել էր 1,5 միլիարդ դոլարի մասին, որն, ըստ դրա՝ այդ պայքարի արդյունքում պետք է ապահովվի բանակի սպառազինության արդիականացման համար, այն 2,5 միլիարդ դոլարի շրջանակում, որ հնգամյա կտրվածքով նախատեսում է բանակի վրա ծախսել կառավարությունը:

Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, որը, անշուշտ, դեռևս պետք է ապացուցվի, առաջինն է սահմանված 1,5 միլիարդ դոլարի շրջանակում և գործնականում հնարավոր է ասել, որ դրանով «մեկնարկում» է հակակոռուպցիոն պայքարի հետհեղափոխական երկրորդ ալիքը: Իհարկե, այդ բաժանումը կամ սահմանումը պայմանական է, այդուհանդերձ ակնհայտ է, որ կառավարությունում խորհրդակցությունից հետո կա առաջին հնչեղ մեղադրանքը: Ի վերջո, այստեղ խնդիրը, անշուշտ, լոկ Սեյրան Օհանյանը չէ, որովհետև քրգործի արդյունքում կարող է պարզվել, որ պետությանը պատճառված վնասի համար պատասխան տվողը պետք է լինի այլ մարդ, ոչ թե Օհանյանը: Այստեղ, իհարկե, մանրամասների դիտարկումը այժմ ավելորդ է, ամեն ինչ ցույց կտա գործի ընթացքը: Իսկ ինչ ընթացք կունենա հակակոռուպցիոն պայքարի երկրորդ ալիքը, և ինչ հնչեղություն այն կունենա, որ նախկին պաշտոնյաները կարող են հայտնվել դրա թիրախում: Եվ այստեղ, բնականաբար, առաջանում է մեկ այլ հարց, թե արդյոք առաջիկայում կլինե՞ն Հայաստանից հեռացողներ, որոնք կփորձեն իրավական հարցադրումներից և քննությունից պաշտպանվել արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում: Համենայնդեպս, հակակոռուպցիոն ալիքի առաջին «էմիգրանտները» մեկնում էին հենց այնտեղ: Թեև, այդ ֆոնին պետք է նկատել նաև, որ նրանց փոխարեն Հայաստան էին գալիս Սու 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ և արդիական նոր սպառազինություն: Դա, իհարկե, «գույք պարտքի դիմաց» յուրօրինակ մի նոր հայ-ռուսական գործարք է, որն այս դեպքում իհարկե, թերևս, էապես համապատասխանում է Հայաստանի և Արցախի շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում