Ձնահյուսի հետևանքով Իտալիայից երեք զբոսաշրջիկ է զոհվել Վրաստանի Սվանեթիայի տարածաշրջանում՝ Թեթնուլդ լեռան վրա: Այդ մասին հայտնել է հանրապետության լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ձնահյուսի տակ են հայտնվել մի խումբ իտալացի զբոսաշրջիկներ՝ վեց մարդ, որոնք սահում էին դահուկներով: Նրանք արգելված գոտում են հայտնվել Թեթնուլդի գագաթի շրջանում, որտեղ ձնահյուսերի մեծ վտանգի մասին նախազգուշացնող նշաններ են տեղադրված»,- լրագրողներին հայտարարել են ընկերությունում:
Ընկերության տվյալներով՝ փրկարարները զբոսաշրջիկներից երկուսին ձնահյուսից դուրս են բերել առանց վնասվածքների, մեկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, իսկ երեքին մեռած են գտել։