Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից աջակցություն է խնդրել սիրիական Իդլիբում «Գարնանային վահան» թուրքական ռազմական գործողության կապակցությամբ: Այս մասին հաղորդել է NTV- ն:
«Ես նման խնդրանքներ եմ ուղարկել պարոն Թրամփին», – ասել է Թուրքիայի ղեկավարը պատասխանեով լրագրողների այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը ռազմամթերքի տեսքով աջակցություն կցուցաբերի Իդլիբում գործողության ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայում երկու զինվորների մահվան և եւս վեց թուրք զինծառայողների վիրավորվելու մասին: