Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Հակառակ փոխկապակցվածություն

Երբ ներքաղաքական երկխոսությունը թափ է հավաքում՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվությանը զուգահեռ, և այդ ակտիվ շրջանում իշխանությունը նստում է ընդդիմության հետ բանակցություն-երկխոսության, ապա բնական է, որ աշխուժանում են այդ երկու գործընթացների կապի մասին խոսակցությունները: Իսկ ինչպես հայտնի է, դրանք աշխուժանում են այն համատեքստում, թե Ղարաբաղի հարցում միանման մտածող Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը փորձում են մոնոպոլացնել քաղաքական դաշտը, որ այդպիսով կոտրեն Ղարաբաղի հարցում որևէ դիմադրունակություն և հանրությանը թեքեն իրենց մոտեցումների շուրջ՝ այդպիսով ապահովելով հիմնական սկզբունքների վերաբերյալ Հայաստանի ստորագրության առկայությունը:

Մյուս կողմից՝ այդ տարբերակն, իհարկե, կարող է լինել նաև այն քաղաքական ուժերի քարոզչական հնարքը, որոնք մարգինալացման վտանգ են տեսնում Կոնգրեսի և իշխանության երկխոսության արդյունքում՝ հասկանալով, որ կարող են երկար ժամանակ կամ մեկընդմիշտ դուրս մնալ արդիական քաղաքական զարգացումներից և տարածությունից:

Չփորձելով դիտարկել, թե որքանով է վարկածը կամ տարբերակը իրական, իսկ որքանով՝ ընդամենը հակաքարոզչական մտացածին հնարք, փորձենք ընդամենը արձանագրել. Հայաստանի ներքաղաքական գործընթացում առկա կայունությունն ու երկխոսությունը պետք է ոչ թե թուլացնեն Հայաստանի դիմադրունակությունը Ղարաբաղի հարցում, այլ է՛լ ավելի ամրապնդեն այն: Ներքաղաքական կայունությունն ու երկխոսությունը, ընդդիմության ու իշխանության միջև սկսված գործընթացը, հարցերի կարգավորման այդ քաղաքակիրթ մեխանիզմը պետք է է՛լ ավելի ամրացնի Հայաստանի դիրքը Ղարաբաղի հարցում, և հետևաբար՝ Հայաստանն այդ հարցում արդեն պետք է գործի ոչ թե «մենք թույլ ենք և թուլանալու ենք, հետևաբար պետք է հնարավորինս արագ կարգավորման գնանք» տարբերակով, այլ հակառակը՝ «մենք երկրի ներսում որդեգրել ենք երկխոսության և հարցերը կարգավորելու, երկրի առաջընթացի խնդիրները լուծելու օպտիմալ մեխանիզմ, որն ամրացնում է երկիրը, հետևաբար մենք պետք է բարձրացնենք Ղարաբաղի հարցում մեր նշաձողը»:

Ակնհայտ է, որ կարգավորման ներկայիս բովանդակությունը չի բխում Հայաստանի շահից, հետևաբար եթե ներքաղաքական երկխոսությունը միտված է Հայաստանի շահին, ապա այն պետք է բացառի հիմնական սկզբունքների ստորագրում ներկայիս Հայաստանի կողմից: Հայաստանը պետք է ուժեղանա, նոր միայն հանգուցային որոշումներ կայացվեն Ղարաբաղի հարցի կապակցությամբ:

Եվ այդ իմաստով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվացման և ներքաղաքական զարգացումների արդիականացման այս գործընթացի զուգահեռները պետք է ունենան տրամագծորեն հակառակ փոխկապակցվածություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում