Իդլիբում 15 մարդուց կազմված ահաբեկչական խումբը փորձել է թունավոր քիմիական նյութերի հետ ֆուգասային ռազմամթերք պայթեցնել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սիրիայում հակամարտող կողմերը հաշտեցնող կոմիտեում գտնում են, որ չարագործները ցանկացել են ահաբեկչական գործողություն կատարել, որպեսզի Սիրիայի կառավարական ուժերին խանգարեն դեպի Սարկաբ առաջխաղացումը:
Ինչպես նշվում է, ահաբեկիչները պայթյունը ծրագրել էին մարտի 2-ին: