ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատասխանել է երկրի ղեկավար Դոնալդ Թրամփին, որը կրկին ծաղրի առարկա է դարձել նրա հասակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թրամփը Twitter-ում իր հակառակորդին բազմիցս անվանել է «մինի-Մայք»։ Բլումբերգի հասակը 173 սմ է:
Կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Բլումբերգն ասել է․
«Թրամփը երեկ ասել է, որ ես կարճահասակ եմ: Դո՛նալդ, այն վայրերում, որտեղից ծագումով ես եմ, մարդկանց չափում են պարանոցից վերև»։