Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Հայաստանի ու Վրաստանի զարգացումը հնարավոր է եվրատարածքում. Գախարիայի ուշագրավ մեսիջը Փաշինյանին

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների վարչապետներն առանձնազրույց են ունեցելՀանդիպման սկզբում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ողջունելով հայաստանյան պատվիրակությանը, ասել է, որ ժամանակն է Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված՝ գործնական քայլեր մշակել։

«Մեր հարաբերություններում հսկայական չօգտագործված պոտենցիալ կա, և մեր օրակարգի կարևորագույն մաս է այդ պոտենցիալի լիարժեք օգտագործումը,- Վրաստանի վարչապետին երկրորդել է Փաշինյանը և հավելել. «Բազմաթիվ հնարավորություններ կան տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար, ու այս առումով ժողովրդավարությունը նույնպես մեծ նշանակություն ունի: Եթե մարդիկ Հայաստանն ու Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական ընդհանրություն ունեցող տարածք, մեր երկու երկրների ներդրումային գրավչությունն ավելի կմեծանա»։

Վրաստանի վարչապետը նաև ուշագրավ հայտարարություն է արել. «Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում ու հասկանում ենք, որ տարածաշրջանի կայունությունը մեր պետությունների զարգացման հիմքն է: Մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա միայն տնտեսական, մշակութային ու այլ հարցերի մասին: Մեր համոզմունքն է, որ մեր երկրների զարգացումը Եվրատարածք ինտեգրվելու հետ է կապված»։ Փաշինյանն իր հերթին վերահաստատել է, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում Վրաստանի՝ Եվրաատլանտյան տարածքի ինտեգրման ձգտումներին: Նա նաև կրկնել է այն նույն բանաձևը, որն առաջարկել էր նաև վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ առաջին պաշտոնական այցի ժամանակ. Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, և հակառակը

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չափազանց կարևոր է, որ երկու երկրները հարգում են միմյանց արտաքին քաղաքական կողմնորոշումները: «Վրաստանը համարում է, որ իր անվտանգությունը միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում է ապահովված, բայց կա զուգահեռ մեկ այլ իրականություն ևս։ Միմյանց հետ համագործակցությունը ևս նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը։ Լինելով տարբեր կառույցների մեջ՝ երկու պետություններն էլ ներդրում ունեն տարածաշրջանային անվտանգության մեջ։ Ուստի հասկանալով միմյանց արտաքին ուղղվածությունները՝ զուգահեռ նաև շեշտադրվում է, որ երկկողմ համագործակցությունը ևս շատ կարևոր է ու մեզ տալիս է հնարավորություն՝ ներդրում ունենալ տարածաշրջանային անվտանգության մեջ։

Մեսիջը պետք է ընկալել հետևյալ կերպ. մենք վրացական կողմին ցույց ենք տալիս, որ հասկանում ենք, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով դուք ընտրեցիք այդ ուղին և թե ինչպես եք պատրաստվում ապահովել ձեր անվտանգությունը։ Այդ գործընթացին զուգահեռ կա տարածաշրջանային անվտանգություն, չլուծված կոնֆիկտներ։ Գուցե որոշ մարդկանց թվում է, թե կոնֆլիկտները միանման են, բայց իրականում դրանք տարբեր բովանդակություն ու պատմական հիմքեր ունեն։ Ունենալով տարբերությունները՝ պետք է հասկանանք, որ կա ընդհանրություն։ Ընդհանրությունը տարածաշրջանային անվտանգության մեջ է, որին նպաստում են մեր հանդիպումները, այցերը, որոշ հարցերի պարզաբանումը։ Ինչքան բաց ենք, քննարկումներն ինչքան շատ են, այնքան ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում»,- նշեց փորձագետը։

Ըստ մեր զրուցակցի՝ կարևոր շեշտադրում է նաև այն հանգամանքը, որ մենք իրար համար վտանգ չենք կարող ներկայացնել: «Իմ կարծիքով՝ սա շատ լուրջ մեսիջ է. ցույց ենք տալիս, որ միմյանց վստահում ենք, միջպետական հարաբերություններում կա դրական դինամիկա, իրար վստահում ենք։ Մեզ համար ընդհանրական է տարածաշրջանային անվտանգությունը, ժողովրդավարական զարգացումները։ Այս ամենով հանդերձ՝ մենք կկարողանանք զարգացնել մեր հարաբերությունները, ապահովենք ներդրումներ՝ ԵՄ-ից ու այլ երկրներից, դրանով ապահովենք նաև տնտեսական զարգացումն ու կայունությունը մեր տարածաշրջանում։ Պարզ է, որ լիարժեք կայունությունը եռակողմ ֆորմատի մեջ կարող է իրականանալ, բայց քանի որ այս պարագայում կա ղարաբաղյան կոնֆլիկտը, ընթանում են բանակցություններ, լավ է, որ Վրաստանը, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ հաստատելով, նպաստում է, որ կայուն իրավիճակ լինի, ու փորձեն միասին գուցե այս պահի համար ինչ-որ լուծում ապահովել»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ երբ խոսվում է երկու երկրներից եկող վտանգների մասին, մեր կողմից նկատի է առնվում Գյումրու ռուսական ռազմաբազան, իսկ իրենց կողմից՝ ռազմական համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այդ շրջանակներում իրականացվող թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները, Մելիքյանն արձագանքեց. «Ավելի լայն կարելի է ընկալել, բայց այդ էլեմենտները ևս կան։ Մենք, լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, թույլ չենք տա, որ Վրաստանի հանդեպ գործողություններ իրականացվեն, իրենք էլ, լինելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների մեջ, թույլ չեն տա, որ մեր դեմ ինչ-որ բան արվի։ Բայց ավելի լայն հարցն այն է, որ եթե մենք կոնկրետ անդրադառնում ենք հայ-վրացական հարաբերություններին, շեշտը դրվում է նրա վրա, որ Հայաստանի Հանրապետությունը վտանգ չէ Վրաստանի համար և հակառակը»։

«Այստեղ ի ցույց է դրվում այն հանգամանքը, որ երկու երկրների ազգային շահերից է բխում իրար նկատմամբ ունենալ դրական, գուցե նաև ռազմավարական տեսլական, ինչը շեշտադրվեց մեր վարչապետի կողմից։ Նշվեց, որ կա միտում, ու մենք ձգտում ենք այդ տեսլականն ընդլայնել, հարաբերություններն ավելի խոր սահմանի վրա դնել»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Գախարիայի այն հայտարարությանը, թե ժամանակն է կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, և մեր այն դիտարկմանը, թե ինչու դրանք մինչ այժմ չեն իրականացել, Ջոնի Մելիքյանն ասաց. «Այստեղ պետք է նկատի ունենալ հետևյալ հանգամանքը. երբ անցած տարի տևական դադարից հետո տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը, այդ ընթացքում համանախագահները եղած ծրագրի շրջանակներում ամփոփել են օրակարգը ու նախագծել համագործակցության փաթեթը տարբեր գերատեսչություններով ու ոլորտներով, որոնք առնչվում են առևտրատնտեսական հարաբերություններին։ Ինչ խոսք, կար ակտիվություն այդ համատեղ նիստի ընթացքում ընդունված փաստաթղթի շրջանակներում։ Ուստի այս տարի, նաև այս այցի ժամանակ քննարկվել են որոշ հարցեր, որոնք վերաբերում են այս մեկ տարվա համագործակցության արդյունքներին. դեռ այդ մեկ տարին էլ չի լրացել։ Հերթական միջակառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Թբիլիսիում և այդ ժամանակ արդեն բաց կխոսեն այն ծրագրերի ու թվերի մասին, որոնք այս մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել։ Թռուցիկ հայտարարվեց. ինչ նախատեսվել էր այս ժամանակաշրջանի համար, արվել է»,-

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում