Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Մայրապետյանի ծանր հարվածը Քոչարյանին․ երկրորդ նախագահի փաստարկները դարձան զրո

Սամվել Մայրապետյանի նկատմամբ երեկ հայտարարվել է հետախուզում: Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն», – հայտնում են ՀՔԾ-ից:

Գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին:

Գործարարը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

Իշխանափոխությունից հետո գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել, որ երկրորդ նախագահ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: Նրա փաստաբանները պնդում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։

Բնավ կասկածի տակ չենք դնում այն հանգամանքը, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով ՀՔԾ-ն փաստորեն հումանիզմ է դրսևորել՝ թույլատրելով նրա բուժումն արտերկրում։ Քոչարյանին մոտ կանգնած գործածարը, սակայն, չարաշահել է նախաքննության մարմնի վստահությունը ու այսօր փաստորեն խոչընդոտում է բնականոն քննության ընթացքը ու թերևս փորձոււմ է ալիբիներ ստեղծել երկրորդ նախագահի համար։ Սա փորձված տեխնոլոգիա է, որն օգտագործվում է նախկին նախագահի կողմից։

Օրինակ՝ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը բարեհաջող թաքնվում է Ռուսաստանում, ինչը Քոչարյանին հնարավորություն է տալիս՝ պարբերաբար նրան հղում անել, մասնավորապես Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների պատասխանատվությունը հասցեագրել փախստական գերներալին։ Կասկածից վեր է, որ նույն մարտավարությունը գործելու է Մայրապետյանի դրվագով։ Օրինակ՝ Քոչարյանը պնդելու է, որ Սիլվա Համբարձումյանի տված գումարների հետ ինքը որևէ առնչություն չունի՝ ամեն ինչ բարդելով երկրից ճողոպրած գործարարի վրա։

Իհարկե, առանցքային մեղադրյալների բացակայությունը խանգարում է գործերի լիարժեք բացհայատմանը, մյուս կողմից՝ նրանց փախուստը լավագույն ապացույցն է, որ ՀՔԾ առաջադրած մեղադրանքը հիմնավոր է, ինչն անուղղակիորեն հաստատվում նաև այն փաստով, որ, օրինակ՝ Մարտի 1-ի գործով պաշտպանական թիմն անընդհատ ձգձգում է  դատավարությունը՝ թույլ չտալով, որ այն թևակոխի բովանդակային հարթություն։

Սակայն պետք է խոստովանենք, որ Մայրապետյանն՝ իր փախուստով, ծանր հարված է հասցրել Քոչարյանին, որի փաստաբանների պնդումները, թե իրենց պաշտպանյալն ազատության պարագայում չի խոչընդոտի դատավարությանը՝ մեղմ ասած, կորցնում են իրենց արժեքը։ Մայրապետյանի փախուստի դրվագը հուշում է, որ նախկիններն առաջին իսկ առիթի դեպքում ճողոպրում են երկրից՝ խույս տալով արդարադատությունից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում