Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ ամերիկյան օդուժը հնարավոր է վերահսկի Ուկրաինայի օդային տարածքը: Այս շաբաթ ամերիկյան և լեհական օդուժի ներկայացուցիչները սկսել են համատեղ մշակել այդ ծրագիրը: Երկուշաբթի օրը մեկնարկել են Ուկրաինայի և Լեհաստանի օդային տարածքի վերահսկման զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Vedomosti օրաթերթը:
Զորավարժությունների ժամանակ մշակվելու է համատեղ մարտավարություն, որը կիրառվելու է մարզական օբյեկտների վրա հարձակումների դեպքում: Ամերիկյան կողմից այս զորավարժություններին մասնակցում են F16 մի քանի ինքնաթիռներ և մոտ 120 զինվորական, ինչպես նաև 3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ: