Tuesday, 23 04 2024
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը

Մայր Աթոռ. Էջմիածինը գնահատում է ուսուցիչներին

Նոյեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի հովանու ներքո արդեն 9-րդ տարին անցկացվող ՙԼավագույն ուսուցիչ՚ ամենամյա հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչներ, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ:
«Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն» և բնագիտական առարկաների գծով անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել և խրախուսել մասնագիտական խորը գիտելիքներով, ստեղծագործական և դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին: Մրցույթն անց է կացվում հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ, ամերիկաբնակ քույրեր Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյանների:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով ու ՀՀ Ազգային հիմնով, որին հաջորդեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը: Հայր սուրբը, բարի գալուստ մաղթելով կրթության մշակներին, անդրադարձավ ուսուցչի վեհ կերպարին ու առաքելությանը հայոց ազգային դպրոցի կյանքում:
Ամփոփելով մրցույթի արդյունքներն՝ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մրցույթի մասնակից 150 ուսուցիչներից 38-ն անցել են եզրափակիչ փուլ: Նրանց Նորին Սրբությունը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգևներ և հոգևոր գրականություն:
Առաջին մրցանակի արժանացան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Անժելա Խոսրովյանը (Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց),«Հայոց լեզվի և գրականություն» առարկայի ուսուցիչ Արթուր Միքայելյանը (Օշականի հիմնական դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Դավթյանը (Դաշտավանի միջն. դպրոց) և «Քիմիա» առարկայի ուսուցիչ Դավիթ Ավագյանը (Ծովագյուղի միջն. դպրոց):
Երկրորդ մրցանակ ստացավ 8 ուսուցիչ, իսկ երրորդ մրցանակ՝ 10-ը։ Մրցանակներ տրվեցին նաև մրցույթի մասնակից ևս 16 ուսուցչի:
Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողությունից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին այն ազգախնամ գործունեության համար, որ այսօր իրականացնում է Եկեղեցին հայ ժողովրդի կյանքում:
«Եկեղեցին է դարեր շարունակ ստանձնել կրթելու, արժեքներ սերմանելու, հայ մանուկներին աշխարհ ճանապարհելու դժվարին և պատասխանատու գործը: Առանց Եկեղեցու, առանց հոգևոր արժեքի չկա կրթություն, չկա պաշտպանություն, չկա ապագա», – իր խոսքում նշեց մեծարգո նախարարը:
Վերջում օրհնության իր խոսքն ու գնահատանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Ձեր ձեռքերում է կերտվում և կրթվում մեր ազգի վաղվա օրը: Մեր հորդորն ու պատգամն է, որ աստվածասիրությունը, եկեղեցասիրությունը և հայրենասիրությունը, որոնք բովանդակությունն ու հիմն են հայ ինքնության, շարունակեք նույն նվիրումով ու նախանձախնդրությամբ սերմանել մեր զավակների մեջ և նրանց հոգիներում վառել սերն այդ լուսավոր, նվիրական ու հիմնարար արժեքների: Թող Աստված զորացնի ձեզ ձեր առաքելության մեջ, որպեսզի առավել արդյունավետ դառնա ձեր աշխատանքը մեր մանկանց կրթության գործում»:
Վեհափառն իր գնահատանքը հայտնեց նաև տիար Աշոտյանին, ով նախանձախնդրորեն հետամուտ է այդ արժեքների ամրագրմանը:
Արարողության ընթացքում հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քառաձայն երգչախումբը:
Մայր Աթոռ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում