2020 թվականի ապրիլին Գերմանիան պետք է ռուսական կողմին հանձնի գերմանական ճամբարներում գտնված տեղեկությունները, որոնցում պատմվում է ԽՍՀՄ ռազմագերիների ճակատագրերի մասին։ Այս մասին Մոսկվայում հաղորդել է Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Հայրը,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանն ու Գերմանիան պայմանավորվել են այդ տեղեկությունների հանձնման մասին դեռևս անցյալ տարվա աշնանը։ Հայտնի է, որ արխիվում պետք է որ խոսք գնա խորհրդային հարյուր հազարավոր ռազմագերիների և գերության մեջ զոհվածների մասին։
Դիվանագետը հույս է հայտնել, որ երբ Մոսկվան ստանա այդ տվյալները, շատ մարդկանց ճակատագրեր կպարզվեն։
Եվ դա իր ներդրումը կունենա հաշտեցման գործում»,- նշել է Անդրեաս ֆոն Հայրը։