Իրանցի մասնագետները սկսում են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները՝ հաղորդում է Fars-ը՝ վկայակոչելով Թեհրանի «Բակիաթոլա» բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Ալի Ռեզա Ջալալիին:
«Մեր հետազոտական կենտրոններից մեկը կարողացել է այս հիվանդության դեմ պատրաստել դեղամիջոց, որը անցնում է կլինիկական փորձարկումների փուլ», – ասել է Ջալալին:
Փետրվարի 19-ի դրությամբ Իրանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2,3 հազար դեպք, որից 77-ը՝ մահվան ելքով, բուժվել է 435 մարդ: