Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կորոնավիրուսը չի որոշի հաղթողին. հանրաքվեի այսբերգը

Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեպքի արձանագրումից հետո աշխուժացան սահմանադրական հանրաքվեն չեղարկելու մասին հայտարարությունները և կոչերը, որոնց զգալի և թերևս ճնշող մեծամասնությունը նկատելիորեն պայմանավորված է քաղաքական շարժառիթներով: Ընդհանրապես ակնառու է, որ կան շրջանակներ, որոնք համար կորոնավիրուսի հանգամանքը քարոզչական հիանալի խաղաթուղթ է ոչ միայն հանրաքվեի, այլ նաև ընդհանրապես քաղաքական իրավիճակի առումով: Այդուհանդերձ, պետք է արձանագրել նաև այն, որ խնդիրը կա, վարակի հանգամանքը կա, և որքան էլ այն ամենևին չպետք է բերի հանրային խուճապի կամ դրան տանող քայլերի, այդուհանդերձ, նաև պահանջում է շատ կոնկրետ ու պատասխանատու քայլեր՝ վարակի տարածում թույլ չտալու համար: Եվ եթե կա հարկ, ապա իհարկե պետք է գնալ նաև հանրաքվեի չեղարկման, եթե իրավիճակը լինի այնպիսին, որ առաջանա այդ քայլի անհրաժեշտությունը թեկուզ կանխարգելիչ գործուն քայլի տրամաբանությամբ:

Միաժամանակ, իրավիճակը չպետք է վերածել համազգային «ախտանիշի»՝ «Կիկոսի մահվան» պատմության, և պետք է առաջնորդվել ռալ իրավիճակի գնահատմամբ:

Դրա հետ մեկտեղ, անշուշտ կարող է դիտարկվել, թե այդ պարագայում ինչպիսին կլինի քաղաքական զարգացման տրամաբանությունը: Ընդհանրապես, այստեղ խնդիրը, ինչ խոսք, համակողմանի է: Որովհետև, եթե անգամ զուտ պրակտիկ իրավիճակի առումով չլինի հանրաքվեն չեղարկելու անհրաժեշտություն, այդուհանդերձ, անկասկած է ռիսկը, որ կարող է առաջանալ մարդկանց ընտրատեղամաս տանելու խնդիր: Տանել ոչ ֆիզիկապես տեղափոխելու, այլ քվեարկության մոտիվացնելու խնդիր: Նրանք կարող են տագնապել ընտրատեղամասային կուտակումներից:

Իրավիճակը ներկայիս ռեժիմում մնալու պարագայում դա, իհարկե, շատ քիչ հավանական է, բայց չպետք է բացառել, որ ապրիլի 5-ին մոտ լինեն նոր դեպքեր, և եթե անգամ դրանք լինեն մեկը, երկուսը, կասկած չկա, որ հանրային արձագանքի խուճապային գեներացիան լինելու է շատ ավելի մեծ: Այդ դեպքում հանրաքվեն չեղարկելը կբխի նաև նախաձեռնող մեծամասնության քաղաքական շահից, քանի որ ռիսկի տակ կհայտնվի ակնկալվող արդյունքը:

Մյուս կողմից՝ իսկ արդյոք մենք կարո՞ղ ենք վստահաբար արձանագրել, որ ակնկալվող արդյունքը բացարձակապես ԱՅՈ-ն է: Առերևույթ պատասխանը հստակ է, և կասկածի տեղիք այստեղ չկա: Մյուս կողմից, սակայն, հանրաքվեի արդյունքում ԱՅՈ-ի հաղթանակ չլինելու պարագայում ՍԴ խնդիրը փաստորեն կմնա «տաք», իսկ դա ներկայումս հայաստանյան ներքին կյանքը, այսպես ասած, «կենդանի» պահող խնդիրներից մեկն է: Իսկ քաղաքական իմաստով այդպիսի խնդիրը լինում է բավականին բազմաշերտ, և այդ պայմաններում քաղաքականությունն ունի նուրբ առանձնահատկություն, երբ շատ հաճախ դրանում կան գործընթացներ, խնդիրներ, որոնք իրենց լինելով ունեն շատ ավելի մեծ արժեք ու նշանակություն, քան դրանց լուծումը, քան դրանց ձևակերպված վերջնանպատակը:

Մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ դիտարկելու, որ, համենայն դեպս, ՍԴ խնդիրը դրանցից մեկն է, և հետհեղափոխական, խոշոր հաշվով, ներքաղաքական վակուումի պայմաններում՝ երբ չկա ձևավորված քաղաքական համակարգ, այդ խնդիրը թույլ է տալիս լուծել մի շարք հարցեր և լցնել մի շարք տարածություններ, թույլ է տալիս խաղալ, ընդ որում՝ ներքին ու արտաքին ասպեկտներով: Ըստ այդմ՝ ԱՅՈ-ի և ՈՉ-ի քաղաքական նպատակային դիտարկումները կարող են լինել միարժեք, բայց փորձագիտական գնահատականներն ու մեկնաբանությունները՝ ամենևին:

Գործընթացը բավականին բազմաշերտ է՝ միարժեք լինելու համար: Ըստ այդմ՝ հանրաքվեի որևէ ելք այս կամ այն կողմի քաղաքական հաղթանակի և պարտության տեսանկյունից դիտարկելը բնորոշ կլինի քաղաքական պարզունակությանը:

Դա հայաստանյան ներքաղաքական կյանքում զարմանալի երևույթ չէ, բայց Հայաստանի քաղաքական արդիականացումը պահանջում է նաև այդօրինակ պարզունակություններից ձերբազատում:

Խաղը բավականին ընդգրկուն է՝ մեկ դրվագով հաղթանակ կամ պարտություն սահմանելու համար: Մենք գործընթացի վերջում չենք, և անգամ գուցե ոչ էլ սկզբի վերջում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում