Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Թույլ չենք տա մեզ գոտկատեղից ներքև խփել․ մեր զինանոցը հարուստ է․ Հակոբ Սիմիդյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, «Այո»-ի քարոզչական շտաբի պատասխանատու Հակոբ Սիմիդյանը:

 – Ի՞նչ փուլում են աշխատանքները, նախապես ասեմ՝ ակտիվություն չի նկատվում:

– Հանրային ակտիվությունը, այո, պակասում է, բայց մենք մեր մարզային բոլոր շտաբները ձևավորել ենք, վերջին դետալներն ենք ավարտում, 2-3 օրվա ընթացքում կսկսենք մեր ակտիվ քարոզչությունը:

– Հետևո՞ւմ եք, պայմանական ասած, ձեր հակառակորդ թիմի քայլերին:

– Իմ զբաղվածությունը մեծ է, ես հիմնականում իմ աշխատանքով եմ զբաղված և իհարկե, հետևում եմ քաղաքական անցուդարձին, անհրաժեշտության դեպքում նաև արձագանքում եմ:

– Կարծիք կա, որ անհրաժեշտ է այստեղ ավելի զգոն հետևել:

– Ըստ իրավիճակի, չգիտեմ՝ ինչ նկատի ունեք:

– Նկատի ունեմ այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «Ոչ»-ի ճամբարից պատրաստվում են գումարներ բաժանել:

– Մեզ էլ են այդ լուրերը հասել: Մենք նման տեղեկատվությունները փոխանցում ենք իրավապահ համակարգին:

– Նախ ճշտում եք, չէ՞, հնարավոր է էլի հերթական սուտ տեղեկատվություն լինի:

– Այո, իհարկե, մենք նույնպես փորձում ենք դրանց հավաստիությունը հասկանալ, անհրաժեշտության դեպքում փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Բայց քաղաքացիները թող շատ չանհանգստանան այդ լուրերից, քանի որ այն կառույցները, որոնք այդտեղ անելիք ունեն, աչալուրջ են և կհետևեն, որ որևէ մեկը ապօրինություն չիրականացնի: Վստահ եմ, որ իրավապահներն ունեն ապօրինի դեպքերը կանխելու ներուժ, մենք էլ ուշադիր ենք:

– Կորոնավիրուսը կապ ունի՞, որ այսպիսին է ակտիվությունը:

– Մեծ հաշվով՝ ոչ, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, պատգամավորները զբաղված են Ազգային Ժողովի գործերով, այս գործընթացները կավարտվեն, կսկսենք քարոզարշավը:

– Այսինքն՝ հնարավոր չէ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ստիպված այս գործընթացները կանգնեցնելու հարկ լինի:

– Հիմա կառավարությունը, իշխանությունները, եթե կորոնավիրուսի կոնտեքստում դիտարկենք, ամեն ինչ անում են, որ վերահսկելի լինի իրավիճակը, և ես այս պահին որևէ անհանգստություն չունեմ, որ դրա հետ կապված որևէ խնդրի առաջ կկանգնենք, իհարկե, եթե զարգացումները բացասական ընթանան, ըստ այդ իրավիճակի կառաջնորդվեք:

– Հանձնաժողովներում «Այո»-ի և «Ոչ»-ի ինչ համամասնությամբ են տեղերը բաժանվել:

– Հանձնաժողովի անդամների թիվը յոթը պետք է լինի՝ երկու թեկնածու ներկայացնելու է «Այո»-ն, երկուսը՝ «Ոչ»-ը, և երեքը՝ ԿԸՀ-ն:

– Կա ահազանգ, որ «Այո»-ի հանձնաժողովներում տեղերը զբաղեցրել են նախկինում փորձ ունեցած անձինք, մի փոքր էլ շեշտադրվում է, որ նախկին ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական անդամներ են ներգրավված ձեր հանձնաժողովներում:

– Մենք այսօր էլ ենք վերանայել մեր ցուցակները, մենք ենք ներկայացրել մեր ներկայացուցիչներին, այդ մասով խնդիր չկա:

– Այսինքն՝ նախկիններից նրանք, ովքեր հայտնվել են հանձնաժողովներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՞ որոշմամբ են հայտնվել:

– Այո, խառնաշփոթը հենց դրա հետ է կապված, մարդիկ կարծում են, թե նրանց մենք ենք ներկայացրել: Մենք ստուգում ենք «Իմ քայլ»-ի՝ «Այո»-ի շտաբի մեր ցուցակները՝ տեսնելու խնդիր ունենք, թե ոչ:

– Խորհրդարանական ուժերը, նաև խորհրդարանից դուրս ձեզ ընդդիմադիր ուժերը որոշեցին մենակ թողնել ՔՊ-ին:

– Ենթադրում էի, թե խորհրդարանական ուժերը ինչ դիրքորոշում կունենային. ԲՀԿ-ն ի սկզբանե չեզոքություն էր պահում, «Լուսավոր Հայաստանը» սկզբից այլ իներցիայով էր շարժվում, հետո կանգառ վերցրեց և հիմա պասիվ դիրքերում է…

– Այս պայմաններում հաղթահարելի՞ է հանրաքվեի համար նվազագույն շեմը՝ 650 հազար քվե:

– Համոզված եմ՝ այո: Այն մարդիկ, ովքեր մեզ քվեարկել են, կքվեարկեն նաև «Այո»-ին կողմ, իսկ ովքեր չեն քվեարկել մեզ, քարոզարշավի արդյունքում կգնան ընտրատեղամասեր և իրենց որոշումը կփաստեն: Ուզում եմ ասել, որ քարոզչությունն էլ այս առումով ահագին բան է փոխելու:

– Շատերը կարծում են, որ այս խնդիրը հանրաքվեի տրամաչափի չէր, այնուամենայնիվ:

– Երբ որոշակի ճգնաժամ կա, և սահմանադրական մարմինները խնդրի օրենքով սահմանված լուծումը չունեն, պետք է սահամանադիրը՝ ժողովուրդն ինքը որոշի՝ ինչպես պետք է հանգուցալուծվի այս հարցը: Իսկ ՍԴ հարցն արդեն ճգնաժամային էր, և մենք դիմեցինք ժողովրդին: Մենք խոսել ենք հանրաքվեի ինստիտուտի կայացման մասին, և խորհրդարանական ընտրություններից մեկ տարի հետո կարիք ունենք ժողովրդի կարծիքը հարցնելու:

– Դուք ասում եք, որ հանրաքվեն վերջին գործիքն է, մի պահ պատկերացնենք, որ անհրաժեշտ ձայներ չեն հավաքվում, փակուղի՞ է մտնում խնդիրը:

– Վստահություն ունի իշխանությունը, և հիմա չեմ տեսնում առիթ նման սցենար ունենալու, բայց եթե նման իրավիճակ լինի, ըստ այդմ որոշում կկայացնենք: Մենք համոզված ենք՝ հանրությունը ճշգրիտ կարձագանքի… Հանրությունը ընտրությունից ընտրություն տեսել է ՍԴ բացասական դերակատարությունը: Դժգոհությունը ընդհանրապես դատական համակարգից է…

– Առջևում հանրաքվեի քարոզչական շրջանն է, ձեր քարոզչության ջերմաստիճանը կախվա՞ծ է «Ոչ»-ի ճամբարի գործողություններից:

– Ո՛չ, բացարձակ: Որևէ հանգամանքի հետ կապված չէ, կարևորը հավատամքն է, ճշմարտությունն է, ինչի համար առաջ ենք գնում և ինչի համար դիմում ենք հանրությանը: Այս գործը պետք է անենք, և համոզված եմ՝ ապրիլի 5-ին արդյունքները դրական կլինեն:

– Անգամ եթե ձեր ընդդիմախոսները որոշեն գոտկատեղից ներքև հարվա՞ծ հասցնել. քարոզչության ընթացքում անում են այդպիսի բաներ, հետո ներում են իրար:

– Իհարկե, թույլ չենք տա մեզ գոտկատեղից ներքև խփել, մեր զինանոցը բավականին հարուստ է, մենք շատ ասելիք ունենք նաև մեր ընդդիմախոսներին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում