Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այս նախագծով դրված է միայն ակադեմիայի նախագահության հարցը, ուրիշ ոչինչ. ԳԱԱ լուծարման հարցով ակադեմիայում նիստեր են եղել

Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ աշխատողների ընդհանուր նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ԳԱԱ կազմում եղած բոլոր ինստիտուտների աշխատողները։ Նիստի ժամանակ նախատեսված է եղել  քվեարկություն, ըստ որի՝ պետք է որոշվեր՝ արդյոք ինստիտուտների աշխատողներն ուզո՞ւմ են մնալ ՀՀ ԳԱԱ կազմում, թե՞ ոչ։

«Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ քվեարկությունը, սակայն, չի կայացել։ Աշխատողները չեն քվեարկել, քանի որ իրենց չի ներկայացվել, թե Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարումից հետո ինչ է լինելու ինստիտուտների հարցը, ում են կցվելու, ինչ կարգավիճակ են ունենալու, որտեղից են ֆինանսավորվելու և բազմաթիվ այլ հարցեր։ Առհասարակ, աշխատողները դեմ են ԳԱԱ-ի լուծարմանը։

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով նախատեսվում է  ԳԱԱ-ի լուծարում։ Ներկայացված նախագծով ակադեմիան դադարում է հատուկ կարգավիճակ ունեցող պետական մարմին լինելուց, դառնալու է հասարակական կազմակերպություն։

Նույն նախագծով առաջարկվում է գիտական կազմակերպությունները՝ ինստիտուտները, միավորել բուհերին, կամ դրանք կարող են որպես  կազմակերպություններ գործել անկախ՝ առանձին, կամ միավորվել մեկ ցանցում: Ըստ նախարարության՝ ԿԳՄՍ նախարարի այս նախագծով իրենց ամենակարևոր առաջնահերթություններից է, որ գիտությունը վերադառնա համալսարան։

Նախարար Արայիկ Հարությունյանը, անցած տարեվերջին անդրադառնալով խնդրին, նշել էր, որ համալսարանների հետազոտական հատվածները թույլ են, որոշ համալսարանների դեպքում դրանք չկան, և բարձրագույն կրթության  և գիտության այս օրենքը, որ իրենք նախաձեռնել են, միտված է դրան, որ հետազոտական ինստիտուտների և բուհերի միջև կապը սերտացվի, և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար՝ ուսանողը ընդգրկված լինի նման հետազոտական գործունեության մեջ, որն էլ հենց իրենց հիմնական նպատակն է։

ԳԱԱ 34 ինստիտուտների աշխատակիցները, սակայն, շարունակում են դեմ լինել նախագծին։ Նրանց կարծիքով՝ ինստիտուտները բուհերին կցելու պարագայում լուրջ կրճատումներ կլինեն, քանի որ բուհերը ևս այդ ոլորտների մասնագետներ ունեն, և ինստիտուտից լավագույն դեպքում 1-2 գիտաշխատող կգնա բուհ։ Իսկ առանձին, անկախ կարգավիճակով իրենք չեն կարող գործել, քանի որ չունեն ֆինանսավորում և ֆինանսավորում գտնելն էլ իրենց խնդիրը չպետք է լինի, այլ պետական քաղաքականություն պետք է լինի գիտության ոլորտում։

Դեռևս անցած տարեվերջին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հետ կապված աղմուկն իզուր է, քանի որ ներկայացվածը աշխատանքային նախագիծ է, որը իրենք ներկայացրել են կարծիքներ հավաքելու համար, և  փոփոխություններ են տեղի ունենում աշխատանքային նախագծում։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի քրիստոնյա  արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանի խոսքով, սակայն, սկզբնական և ապա՝ լրամշակված և իրենց ներկայացված նախագծում ոչ մի խոսք չկա ինստիտուտները բուհերին կցելու, միացնելու մասին։ Միակ բանը, մեծ փոփոխությունը,  որ ներկայումս հասկանալի է այդ նախագծից, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հարցն է, այսինքն՝ որ գիտական հաստատությունների աշխատանքը համակարգվի ոչ այսօրվա ձևով՝ նախագահությամբ: «Այս օրենքի նախագծում, որը երկու անգամ քննարկել ենք նաև փոքրիկ փոփոխություններից հետո, այնտեղ գրված է  միայն՝ նպաստել կրթության և գիտության ավելի սերտ կապին։ Գրված է նաև, որ ինստիտուտները մնում են որպես ակադեմիական ինստիտուտներ։ Բուհերին միանալու ոչ մի բառ չկա։ Ես համարում եմ, որ նրանք, ովքեր նման հարց են դնում, վատ են պատկերացնում այսօրվա Հայաստանի պարագայում գիտության կազմակերպման հնարավորությունները։ Գիտության կազմակերպումը պետք է լինի այնպես, որ դա նպաստի գիտության զարգացմանը։ Բուհական գիտությունը պետք է մնա իր տեղում, դասախոսները պետք է լինեն գիտնականներ, շեշտը դրվի ուսուցման վրա, ուսանողներին դասավանդվի ոչ 100 տարվա հնացած մեթոդներով, բայց այդ դասախոսը միաժամանակ չի կարող գիտություն զարգացնել, ստեղծել նոր գիտելիք։

Նոր գիտելիքի համար կա մշակված մեխանիզմ, որը նորմալ աշխատում է Հայաստանում։ Ամենավատ տարիներին հայաստանյան գիտությւնը պահպանվեց, հատկապես նոր գիտելիք ստեղծող  գիտությունը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ իհարկե կան թերություններ, որոնք կարելի է վերացնել աշխատանքային քայլերով, բայց ոչ՝ նման մեծ փոփոխություններով: «Բայց կրկնում եմ՝ նախագծում դա էլ չկա։ նախագծի միակ փոփոխութոյւնը ակադեմիայի նախագահության հարցն է։  Որ ինստիտուտները չհամակարգվեն ներկա ձևով՝ նախագահությամբ։ Ուրիշ ոչինչ»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ երեկ իսկապես տարբեր ինստիտուտների ժողովներ են եղել, քննարկվել է հարցը, քվեարկություն է եղել որոշ ինստիտուտներում, բայց վերջնական որոշում չի կայացվել։ Կոնկրետ արևելագիտության ինստիտուտում որոշում են կայացրել հետաձգել քվեարկությունը մինչև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը։ Նման հանդիպում նախանշված է առաջիկայում: «Երեկ տեղի ուենցած ժողովում հարցը դրված էր այսպես՝ համաձա՞յն եք, որ ինստիտուտը մնա ակադեմիայի համակարգում, այսինքն՝ այսօրվա ձևով՝ ակադեմիայի նախագահության ենթակայության տակ։ Մենք տրամադրված էինք այո ասել, քանի որ եթե ենթակայությունից դուրս գանք և առանձին գործենք, այնքան էլ ճիշտ չէ։ Կատակով ասած՝ ինստիտուտները կվերածվեն կոոպերատիվների, ինչը սխալ է։

Գիտության համակարգող պետք է, որի երկու տարբերակ կարող է լինել։ Առաջինը՝ որ գիտնականները իրենց կողմից ընտրված ղեկավար մարմին ունենան, որը կհամակարգի բոլոր հաստատությունների աշխատանքը, և չինովնիկական համակարգում, որի օրինակներ այլ երկրներում կան։ Քննարկման ժամանակ առաջակ եղավ չշտապել և սպասել նախարարի հետ հանդիպման։ Մեզ խոստացան, որ այդպիսի հանդիպում կկազմակերպվի։ Պետք է սպասել»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ, օրինակ, Պատմության ինստիտուտում քվեարկություն եղել է, և միայն մեկ հոգի է դեմ եղել ներկա ձևաչափին։ Մնացածը կողմ են եղել։ Նույն պատկերը կլիներ մեր ինստիտուտում, եթե քվեարկվեր հարցը։ Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- եզրափակեց Ալեքսան Հակոբյանը։

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանից երեկ հարցի հետ կապված մեկնաբանութոյւն ստանալ չհաջողվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում