2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Երկարատև քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող է ճանաչվել քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:
Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քանդակագործ Աշոտ Գևորգյանի հետ, ով նույնպես մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին: «Ես իմ նախագծերն են ներկայացրել՝ հաշվի առնելով համապատասխան խիստ ձևակերպված պահանջները:
Հաղթող աշխատանքը գաղափարական առումով չի համապատասխանում ներկայացված պահանջներին: Անհասկանալի է՝ ժյուրին ինչ չափորոշիչներով է գնահատել և ընտրել այդ առաջարկված աշխատանքը»,- նշեց Աշոտ Գևորգյանը: Նա նաև հավելեց, որ հանձնաժողովում արվեստաբանի բացակայությունը լուրջ բաց է համարում:
Մանրամասն՝ տեսանյութում: