Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չաուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը Twitter–ի իր միկրոբլոգում գրել է․ «Մինկսի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման շրջանակներում»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Քաղաքագետը անդրադարձավ նաև Արցախի գալիք ընտրություններին: Նրա խոսքով Արցախում նախագահական ընտրությունների ավարտը նոր քաղաքական գործընթացների սկիզբ է լինելու․ «Նախընտրական պայքարը, մրցակցությունը Արցախում պետական քաղաքակնության տրանսֆորմացիա է, ինչին նախկինում ականատես չենք եղել»: