Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 800-ով՝ մինչև 2336-ի, զոհերի թիվը հասել է 77-ի: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռըզա Ռայիսին՝ տեղեկացնուոմ է RIA Novosti-ն:
«Վերջին տվյալների համաձայն՝ վարակման նոր դեպքերի թիվը 835 է, մահվան ելքով նոր դեպքերինը՝ 11: Ընդամենն այս տվյալների հաշվառմամբ՝ վարակման դեպքերի թիվը հասել է 2336-ի, մահացել է 77 մարդ: Ուրախալի է, որ ապաքինվել է 435 մարդ»,- հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարարը IRINN-ի եթերում: