Թբիլիսիի Զ.Պալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը Միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի հանձնարարականների հիման վրա դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: Ղեկավարությունը հետաձգել է մարտին պլանավորված ներկայացումները: Նորացված խաղացանկի վերաբերյալ հանրությանը կտեղեկացնեն ավելի ուշ՝ հաղորդում է Sputnik-ը:
Նշվում Է, որ Միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի հանձնարարականի համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու և կանխարգելելու նպատակով աշխատանքը դադարեցրել են բազմաթիվ թատրոններ. որոնց թվում են Գրիբոյեդովի անվան թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան թատրոնը, ինչպես նաեւ Մարջանաշվիլիի թատրոնը:
Այցելուների համար ժամանակավորապես փակ է նաև Թբիլիսիի արվեստի պալատը, որը նաև Վրաստանի թատրոնի, երաժշտության, կինոյի և խորեոգրաֆիայի թանգարան է: Ընդ որում ոչ պետական թատրոններն իրենք են որոշում՝ դադարեցնել ներկայացումները, թե՝ ոչ: