Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում մեկնարկել են 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱՊՀ շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«ԱԱԾ-ն բացահայտե՞լ է դավաճաններին, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ»,- ԱԱԾ պետի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ մեջբերելով վարչապետի հայտարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին խոչընդոտող՝ իրավապահ համակարգում առկա դավաճանների մասին:
Ի պատասխան` ԱԱԾ պետի ԺՊ-ն հայտարարեց, որ ինքնամաքրվելու են. «ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, ովքեր դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»:
Մանրամասները՝ տեսանյութում: