Էկվադորյան «Թուրի» բանտի բանտարկյալները հաստատության ներքին բակը վերածել են լողավազանի, հաղորդում է Noticias MVS-ն:
Նշվում է, որ բանտարկյալները շարքից հանել են ջրահեռացման անցքերը, որից հետո բանտի ներքին բակը լցրել են ջրով: Նրանք մի քանի տասնյակ քառակուսի մետր մակերեսով բացօթյա լողավազան են ստացել:
Իշխանությունները ներկայումս հետաքննում են դեպքի հանգամանքները:
Al mal tiempo, buena cara:
Autoridades investigan si el patio de la cárcel de Turi, en Cuenca, Ecuador fue convertido en una piscina.Los reos habrían llenado con agua el patio.pic.twitter.com/vPrVPvJtzw
— AJ+Español (@ajplusespanol) February 28, 2020