Tuesday, 16 04 2024
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

Ծառուկյանն ընդգծեց խնդրի սրությունն ու իրավիճակի անհամարժեքությունը

Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են, այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բերելով ԱՄՆ նախագահ Թրամփի և Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնիի օրինակը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահում է մի երկրում, որտեղ քաղաքականությունը գտնվում է ուժեղ ինստիտուտների ազդեցության ներքո, ինչը ցույց տվեց նաև հենց խոշոր գործարարությունից խոշոր քաղաքականություն Թրամփի մուտքը: Դրա վերաբերյալ կային լուրջ մտահոգություններ, սակայն նաև կարծիքներ, որ ուժեղ ինստիտուտները այդուհանդերձ Թրամփին պահելու են ամերիկյան քաղաքականության ավանդական հստակ ուղեծրում, թույլ չտալով խորքային շեղումներ: Ինչ վերաբերում է Բեռլուսկոնիին, ապա այստեղ պատկերն այլ է: Իտալիայում նրա կառավարման շրջանում ուժեղ է եղել ոչ թե ժողովրդավարական, այլ կոռուպցիոն ինստիտուցիոնալությունը, ինչի վկայությունն են Բեռլուսկոնիի առնչությամբ կոռուպցիոն բազմաթիվ պատմություններն ու դրանց առնչությամբ քրեական գործերն ու դատավճիռները:

Այդպիսով, Գագիկ Ծառուկյանի մեղմ ասած վիճահարույց հայտարարության անհամարժեք օրինակները ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման խնդրի սկզբունքայնությունը: Հայաստանի խորհրդարանում երկրորդ ուժի առաջնորդը տալիս է քաղաքականության վերաբերյալ գնահատականներ, որոնք ոչ միայն համարժեք չեն իրողություններին, այլ ուղղակի վկայում են այն մասին, որ ներկայիս քաղաքական հարաբերակցությունը շարունակում է լինել Հայաստանի արդիականացման հեռանկարի հարցում անհամարժեք և պահանջում է խորքային վերափոխում: Իսկ խնդիրը Հայաստանում առավել քան սուր է, հաշվի առնելով այն, որ Հայաստանում ընդհանրապես գրեթե զրոյական մակարդակի է ժողովրդավարական-քաղաքական ինստիտուցիոնալացումն ու քաղաքական արդիական մշակույթը, որը թույլ կտա զսպել քաղաքականության մեջ բիզնեսի անմիջական հավակնությունների արատավոր էֆեկտը: Ի վերջո բոլորի համար է հասկանալի, որ բիզնեսն ու քաղաքականությունը կապված են փոխադարձ շահերով, բայց հենց այդ ամենը կառավարելու միջոցն էլ ուժեղ հասաակական-քաղաքական ինստիտուտներն են, որոնց բացակայության դեպքում առաջանում են հասարակական-պետական լրջագույն խնդիրներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում