Ռուսաստանում այս պահին կորոնավիրուսով վարակման վեց հաստաված դեպք է արձանագրվել, նշում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:
Մասնավորապես, դրանք Չինաստանի երկու քաղաքացիներ են, որոնք ապաքինվելուց հետո դուրս են գրվել փետրվարի կեսերին: Երեք դեպք. ռուսաստանցիներ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից և վերահսկողության տակ են Կազանում: Եվս մեկ դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 2-ին. նա ռուսաստանցի է, որը վերադարձել է Իտալիայից, ասված է Ռուսաստանում Covid-19-ի իրադրության մասին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ամենօրյա տեղեկագրում, հաղորդել է: