Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից: Այդ մասին չճանաչված կազմավորման ղեկավարը մարտի 2-ին հայտնել է Twitter-ի իր Էջում:
«Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ և Ռոբերտ Օ’Բրայենի հրավերով: Կոսովոն շնորհակալ է ԱՄՆ-ին հաստատակամ աջակցության համար: Մենք հանձնառու ենք մնում այն բանին, որ համատեղ աշխատենք վերջնական համաձայնությունների և փոխադարձ ճանաչման նպատակով»,- գրել է նա:
Ավելի վաղ Վուչիչը և Թաչին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում համաձայնություններ են կնքել օդային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության շուրջը: