Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 թուրք զինծառայողի սպանվելու կապակցությամբ:
«Թուրքիայի զինված ուժերի 34 զինվորների կորուստը երկրում ցնցել է բոլորին: Կիսում ենք մեր ժողովրդի ցավը և բոլոր զոհերի համար բարձրյալ ալլահից ողորմածություն խնդրում», ասվում է հայտարարության մեջ:
Պատրիարքությունը նաև տոկունություն է մաղթել «Թուրքիայի հարատևության երաշխավորը հանդիսացող բանակի բոլոր ծառայողներին, որոնք կորցրել են իրենց զինակից ընկերներին»: