Ռուսաստանի մայրաքաղաքում 24 մարդ հոսպիտալացվել է, իսկ 83-ը գտնվում է կարանտինում՝ քաղաքում կորոնավիրուսով հիվանդների հետ շփումից հետո: Այս մասին հաղորդվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ նրանցից 11-ն ավելի վաղ Իտալիայում վարակված Ռուսաստանի քաղաքացու հարազատներն ու ծանոթներն են:
Եվս 83 մարդ թռել է նույն չվերթով, ինչ հիվանդ տղամարդը: Բոլորն այժմ կարանտինում են, իսկ նրանցից 13-ը՝ հոսպիտալացվել են:
Ներկայումս կորոնավիրուսի Covid-2019 նոր տեսակով վարակվել է 89.710 մարդ, մահացել է 3.055 մարդ, 45 390-ը բուժվել է: