Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը՝ հայրենադարձության օրինակ. Ինչպես բուհը դարձնել մրցակցային

Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի մարտի 1-ին տեղի ունեցած նիստում Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Ռուստամ Սահակյանը՝ հավաքելով հենց առաջին փուլում 15 ձայն, երկրորդ տեղում էր համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը՝ վեց ձայնով։ Ընդհանուր առմամբ ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ անդրադառնալով այս ընտրությանը՝ նշել է, որ «դրսից ռեկտոր է եկել»։ «Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր: Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները՝ նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող և հեռանկարային բուհ»:

Ինքը՝ Ռուստամ Սահակյանը, երեկ իր ընտրվելուց հետո ասաց, որ հուզմունքը շատ է, քանի որ այս ընտրությունը նշանակում է  իր հայրենիք վերադարձ: «Ես չէի սպասում։ Վիճակը բարդ է, բայց կարող եմ ասել, որ ես իմ բոլոր ռեսուրսները կներդնեմ, որպեսզի Վանաձորի պետական համալսարանը մեր բոլորի համատեղ ուժերով վերափոխվի, գեղեցկանա և դառնա բոլորիս հպարտությունը»,- ասաց Սահակյանը։

Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բեռնեցյանը, ով նաև դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ռուստամ Սահակյանի ընտրությունը ողջունելի է, որ դրանով մենք ունեցանք հայրենադարձության մեկ օրինակ:

«Ռեկտորի այս ընտրությունը, իհարկե, առիթ եղավ, որ նա վերադառնա հայրենիք։ Բնականաբար, սա նորմալ եմ  գնահատում։ Մեզ համար էլ է ուրախալի, որ մարդը էներգիա ունի և պատրաստ է այդ ամբողջ էներգիան, ռեսուրսները ներդնել, որպեսզի բուհը դրանից առավելագույնս օգուտ ստանա։ Իսկ բուհն ունի իր առջև անելիքներ, ռազմավարություն, և վստահ եմ, որ այս ռեկտորը, որը ընտրվեց հոգաբարձուների խորհրդի մեծամասնության ձայներով, կարդարացնի բոլորի հույսերը»,- ասաց Բեռնեցյանը՝ հավելելով, որ նոր ռեկտորը դասավանդման փորձ ունի նաև Հայաստանում, դասավանդել է Վանաձորի ճարտարագիտական համալսարանում։

Ինչ վերաբերում է բուհի խնդիրներին, ապա Բեռնեցյանը նշեց, որ ամենամեծ խնդիրը այսօր ավելի զարգանալը, ավելի աճելն ու մրցունակ դառնալն է: «Վանաձորի պետական համալսարանն ունի այն ներուժը, որ դառնա հանրապետության առաջատար բուհերից մեկը, և մենք բոլորս պետք է ձգտենք դրան։ Իսկ բուհն ավելի մրցունակ կարող ենք դարձնել դասավանդման որակը բարձրացնելով, որպեսզի դիմորդը ընտրի՝ ինչի համար սովորել Վանաձորի պետական համալսարանում և ոչ թե մեկ այլ բուհում։ Եվ մենք պետք է փորձենք այդ սպասելիքները հնարավորինս արդարացնել»,- ասաց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

Ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում