Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Դավաճանություն» ԱԱԾ-ո՞ւմ. կտրվի՞ երևույթի վերջը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել ԱԱԾ ստորաբաժանումներից մեկի պետին մեղադրանք ներկայացնելու մասին՝ կապված տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տեղեկություն հրապարակելու հայտնի պատմության հետ: ԱԱԾ ստորաբաժանման պետին մեղադրանք է ներկայացվել պաշտոնական դիրքը չարաշահելով անձի վերաբերյալ տեղեկությունը հրապարակելու համար՝ անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Խոսքը Սուրեն Պապիկյանի դատապարտված և ազատազրկված լինելու վերաբերյալ հայտնի տեղեկության մասին է, որը Պապիկյանը հետ պարզաբանել էր և ներկայացրել, որ խոսքը ծառայության ընթացքում սպաներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի մասին էր, երբ, նրա խոսքերով՝ սպան վիրավորել էր իր ազգային արժանապատվությունը: Պապիկյանը ներկայացրել էր, որ ծառայությունն անցել է Հայաստանում, սակայն օտար զորամասում՝ խոսքը, բնականաբար, ռուսական զորամասի մասին է: Եվ, բնականաբար, խոսքն օտարազգի սպայի մասին է: Սուրեն Պապիկյանն ազատազրկվել էր ռուսական օրենսդրությամբ, սակայն պատիժը կրել Հայաստանում և ազատվել համաներմամբ: Դեպքը բավականին մանրամասնվել է, իսկ Պապիկյանն էլ հայտնել էր իրավապահներին դիմելու մասին՝ գաղտնի տեղեկությունը հանրայնացնելու հանգամանքը պարզելու համար։

Եվ ահա, պարզվում է, որ խոսքն ԱԱԾ ստորաբաժանման պետի մասին է: Այստեղ, սակայն, առավել հետաքրքիր է այլ հանգամանք, ավելի լայն համատեքստով: Ի դեպ, այդ հարցը շոշափվեց նաև օրերս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ հակակոռուպցիոն խորհրդակցության ընթացքում, որտեղ նա հայտնելով առավել արդյունավետ պայքարի անհրաժեշտության մասին, միաժամանակ խոսել էր իրավապահ համակարգում արգելակների առկայության, «դավաճան» պաշտոնյաների առկայության մասին: Այդ «կատեգորիային» է դասվում ստորաբաժանման պետը, որին մեղադրա՞նք է ներկայացվել, թե՞ ոչ: Հայտնի չէ, սակայն, անկասկած է, որ Հայաստանում կա իրավապահ համակարգերից տեղեկատվության արտահոսքի լուրջ խնդիր, ընդ որում՝ ոչ միայն որևէ կոռուպցիոների նախապես տեղեկացնելու երևույթի տեսքով, այլ հենց տարբեր տեղեկություններ մամուլ հասցնելու, որոնք հետագայում դառնում են ներքաղաքական շահարկումների, իսկ որոշ դեպքերում՝ անգամ հանրային օրակարգ նենգափոխելու գործիքներ:

Այդ երևույթը Հայաստանում ուղղակիորեն խեղաթյուրում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը և քաղաքականության վրա ստվերային ազդեցության գործիք է, որը հիմնավորապես կանխորոշում է Հայաստանում քաղաքականության բնույթը: Այդ իմաստով, արդյոք Հայաստանում իրավապահ համակարգն ունի՞ կամք՝ երևույթն ու խնդիրը հիմնավորապես լուծելու, ինչը նաև զգալիորեն կապված է Հայաստանում մեդիադաշտի առողջացման և արդիականացման խնդրի հետ: Ի վերջո, այդօրինակ արտահոսքերը մեդիադաշտում ևս ձևավորում են «մակաբուծային» մթնոլորտ և իրավիճակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում