Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Մայրը որդուն վճարել է ամուսնուն և դստերը սպանելու համար, որպեսզի ստանա ապահովագրության գումարը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 66-ամյա բնակչուհին մեղադրվում է ապահովագրության համար ամուսնու սպանությունը կազմակերպելու մեջ: Նա դրա համար վճարել է իր որդուն և նրա ընկերոջը, որը նախկինում սպանել էր իր դստերը՝ հայտնում է Asbury Park Press-ը:

1994-ի դեկտեմբերին  25-ամյա Անա Մեհիայի տունը խուզարկեցին: Ոստիկանները հայտնաբերել էին 1 կիլոգրամ կոկաին և 130 հազար դոլար, որը թաքցրել էր նրա թմրավաճառ սիրեկանը։  Մեկ շաբաթ անց Անային  մահացած էին հայտնաբերել: Մարդասպանները նրան 23 անգամ հարվածել էին դանակով և դեմքին քսել սպիտակ փոշի:

Ոստիկաններ սկզբում կարծել էին, որ դա թմրանյութ է, բայց փոշին, պարզվել էր,  մանկական սնունդ է:

Մարդասպաններին գտնելու համար Անա Մեհիայի խորթ հայրը՝ 51-ամյա Նիկոլաս Քոնորսը, վարձել էր մասնավոր դետեկտիվ: Ուղիղ վեց ամիս անց Քոնորսը սպանվել էր իր սեփական տանը, որտեղ նա ապրում էր իր կնոջ՝ 40-ամյա Դոլորես Մորգանի հետ:

26 տարի անց Խոսե Կարերոն, Դոլորես Մորգանի և նրա որդու՝ Թեդ Քոնորսի ծանոթը, խոստովանել է, որ մասնակից է եղել երկու սպանություններին: Նրա խոսքով՝ 1990-ականներին Թեդը թմրանյութերի վաճառքով էր զբաղվում: Այս մասին իմացել է նրա մայրը՝ Դոլորես Մորգանը: Անա Մեհիայի տան խուզարկությունից հետո նա վախեցել է, որ աղջիկը կպատմի այս մասին ոստիկանությանը, և խնդրել է Թեդին և Խոսեին սպանել աղջկան: Դոլորեսը խոստացել է նրանց երկու-երեք հազար դոլար վճարել իր դստեր սպանության համար:

Վեց ամիս անց Դոլորեսը համոզել է Թեդին և Խոսեին սպանել նաև Նիկոլոս Քոնորսին, որպեսզի ստանա իր ապահովագրությունը: Բացի այդ, նա ցանկացել է դադարեցնել Անա Մեհիայի սպանության գործով հետաքննությունը: Ամուսնու մահից հետո Դոլորեսը ստացել է նրա կյանքի ապահովագրության գումարը՝ 200 հազար դոլար, այնուհետև Թեդի և Խոսեի հետ մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն:

2020-ին կայացած դատավարության ընթացքում Թեդի նախկին սիրուհին ոստիկանությանը փոխանցել է մի խոսակցություն, որը ձայնագրվել է Դոմինիկյան Հանրապետություն մեկնելու ընթացքում: «Մենք երկու սպանություն ունենք , – ասել է Դոլորեսը: -Մենք չենք կարող ևս մեկը մեզ թույլ տալ: Մենք չպետք է թույլ տանք, որ ոստիկանությունը նորից ինչ-որ բան  գտնի մեր տանը»:

Մի քանի ամիս անց Դոլորեսը և Թեդը տեղափոխվել են Ֆլորիդա՝ այնտեղ նոր կյանք սկսելու համար: Խոսեն պնդում է, որ նրանք հեռացել են՝ առանց վճարելու իրեն խոստացված գումարը:

Եթե դատարանը մեղավոր ճանաչի Դոլորես Մորգանին և Թեդ Քոնորսին, ապա նրանց սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում