Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) զորային ստորաբաժանումներ է տեղաբաշխում երկրի այն նահանգներում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդություններ: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Փաքփուրը՝ տեղեկացնում է TASS-ը։
«Վերջին օրերին հրամանագիր է հրապարակվել կորոնավիրուսի տարածման շրջաններում զորային ստորաբաժանումներ տեղաբաշխելու վերաբերյալ, ինչից հետո հիշատակված ուժերն ուղարկվել են այդ տարածաշրջաններ»,- ասել է նա։
Գեներալը նշել է, որ «այդ շրջաններ են ուղարկվել նաև վիրուսաբանության և միկրոկենսաբանության զինվորական մասնագետներ»: Նրա խոսքով՝ փետրվարի 26-ից զորամասերը գտնվում են Ղոմում, որտեղ զբաղվում են քաղաքի շրջանների վարակազերծմամբ»:
ԻՀՊԿ-ի զինված ուժերի հատուկ բրիգադները նաև իրականացնում են Գիլյանի, Քերմանշահի, Ղոմի և Թեհրանի նահանգների քաղաքային միջավայրի ախտահանում»,- ասել է Փաքփուրը: Բացի այդ, նա հայտնել է, որ զինված ուժերի կազմում «կենսաբանական շտաբ» է ստեղծվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։