Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Արցախյան ընտրությունների արդյունքները ճակատագրական նշանակություն կարող են ունենալ Փաշինյանի քաղաքական թիմի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

 – Պարոն Մելիքյան, մեկնարկել է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ինչ կանխատեսումներ ունեք բուն քարոզարշավի հետ կապված, արդյոք ամեն ինչ հանգի՞ստ կընթանա, թե՞ հնարավոր են այլ զարգացումներ։

– Նախագահի թեկնածուներին պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի: Առաջին խմբում այն հավակնորդներն են, որոնք նախկինում աշխատել կամ առ այսօր շարունակում են աշխատել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում, զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձր պաշտոններ: Քանի որ իրենց գործունեության վերջին մի քանի տարիների ընթացքում եղել են նախագահ Բակո Սահակյանի քաղաքական թիմի անդամներ, նրանցից ցանկացածի հաջողությունն ընկալվելու է որպես տևական ժամանակ Արցախում իշխանությունն իր ձեռքում պահած քաղաքական-տնտեսական խմբավորման հաղթանակ՝ անկախ այն բանից, թե իրենք այսօր ինչպիսի տեսակետներ են հայտնում: Երկրորդ խմբում ես կներառեի այն հավակնորդներին, որոնք, այսպես թե այնպես, անձնապես փոխկապակցված են վերևում հիշատակված հին իշխանական-տնտեսական խմբավորման երևելի անդամներից որևէ մեկի հետ և, հավանաբար, ինչ-որ ձևով կհովանավորվեն վերջիններիս կողմից իրենց քարոզարշավը կազմակերպելու և անցկացնելու ընթացքում: Երրորդ խումբը, որն, ըստ իս, ամենասակավաթիվն է, կազմում են այն հավակնորդները, որոնք իրապես կախված չեն հին իշխանական խմբավորումից, չեն հանդիսանում վերջինիս հոգեզավակը և պատրաստվում են հիմնավորապես սասանելու վերջինիս կողմից հաստատած քաղաքական ու տնտեսական մենաշնորհը: Կարծում եմ, որ հենց նախագահի ընտրությունը որոշիչ կլինի Արցախի համար, և խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր Ազգային ժողովը բոլոր դեպքերում կնախընտրի նրա հետ արդյունավետ համագործակցության ուղին: Հակված եմ կարծելու, որ ընտրական գործընթացները խաղաղ կզարգանան, թեև չի կարելի բացառել նաև լուրջ դիմակայություն, եթե հին խմբավորումը փորձի դիմել ուժի կամ կեղծիքների՝ կանխազգալով իր թեկնածուների պարտությունը:

 Ովքեր են հիմնական «խաղացողները»՝ ըստ Ձեզ։ Ի՞նչ իրավիճակ փոխվեց գեներալ Սամվել Բաբայանի որոշումից հետո։ Կա կարծիք, որ այդ որոշումը Մասիս Մայիլյանի կողմնակիցների մոտ դրական արձագանք չի ստացել, և որ շատերը հետ են կանգնել նրանց սատարելու որոշումից։

– Այն կարծիքին եմ, որ հների հիմնական թեկնածուն լինելու է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ինչ վերաբերվում է Մայիլյան-Բաբայան քաղաքական ալյանսին, ապա դեռ վաղ է խոսել դրա իրական ընտրական հեռանկարների մասին: Տպավորություն ունեմ, որ նշված գործիչների ընտրազանգվածները շատ տարբեր են և դեռ հարց է, թե արդյոք նրանք գործնականում կկարողանան միավորել իրենց ուժերը՝ Մասիս Մայիլյանին նախագահի պաշտոնում ընտրելու, իսկ Սամվել Բաբայանի կուսակցությանը՝ ԱԺ-ում տեղեր ստանալու նպատակներն իրագործելու համար:

– Արդյոք դեռ արդիակա՞ն է երկրորդ փուլի հավանականությունը։

– Կարծում եմ, որ երկրորդ փուլի հավանականությունը պահպանվելու է:

Իշխանությունները՝ ըստ Ձեզ, կտրամադրե՞ն վարչական ռեսուրս թեկնածուներից որևէ մեկին։

– Նման փորձերը չէի բացառի, բայց դրանք կհաջողվեն միայն այն դեպքում, եթե ՀՀ քաղաքական ղեկավարությունը չկարողանա կատարել իր խոստումը և տապալի արդար, թափանցիկ և իրավաչափ ընտրությունների երաշխավորը լինելու իր կողմից ստանձնած պարտավորությունը:

Որո՞նք են ՀՀ նախկին իշխանությունների խաղադրույքները՝ ըստ Ձեզ։

– ՀՀ նախկին իշխանությունների և Արցախում իշխանական լծակներին առ այսօր տիրապետող խմբավորման շահերն ու նպատակները համահունչ են ու նույնական: Կարելի է ասել, որ արցախյան ընտրությունների արդյունքները ճակատագրական նշանակություն կարող են ունենալ վարչապետ Փաշինյանի քաղաքական թիմի համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում