Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը մեկնում է. Հայաստանի բացառիկ առաջարկը Վրաստանին

Մարտի 3-4-ին Վրաստան պաշտոնական այց կկատարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Թբիլիսիում կհանդիպի այդ երկրի քաղաքական ղեկավարությանը՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ: Հանդիպում կլինի նաև հայ համայնքի հետ: Նիկոլ Փաշինյանի այցը, ինչպես հայ-վրացական բարձր մակարդակի և ընդհանրապես որևէ շփում ու հաղորդակցություն, անշուշտ, շատ կարևոր է և, կարծես թե, չկա այդ մասին խոսելու ավելորդ անհրաժեշտություն:

Միաժամանակ, սակայն, այցը տեղի է ունենում ռեգիոնալ և միջազգային առումով առանց չափազանցության բախտորոշ փուլում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլևս Վրաստանի համար բախտորոշ: Եվ այցը տեղի է ունենում նաև այդ իմաստով հատկանշական և խոսուն նախաբանի ուղեկցությամբ, որպիսին էին անցնող օրերին Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի այցը Վրաստան, և Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, որի ընթացքում նա հանդիպեց նաև վարչապետ Փաշինյանի հետ:

Բանն այն է, որ հայ-վրացական երկկողմ հարաբերությունը, ընդհանուր իմաստով ունենալով ռազմավարական փոխադարձ կարևորություն ու նշանակություն, ներկայիս փուլում ձեռք է բերել առավել քան կենսական իմաստ, հաշվի առնելով մասնավորապես հարավկովկասյան անվտանգային միջավայրի երկու հիմնարար խաղացողների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրեթե նախապատերազմական կամ կիսապատերազմական վիճակը, որի օջախն Իդլիբում է, սակայն դիապազոնը անկասկած հասնում է Կովկաս: Ավելին, Կովկասն այդ իմաստով թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի կենսական շահերի գոտի է, ըստ այդմ հասկանալի է, որ ցանկացած այլ կետում դիմակայությունն ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է կենսական ռեգիոնի հետ: Եվ այդ հանգամանքն էլ ավելի է սրում հայ-վրացական կապի կենսունակության ու դիմադրունակության խնդիրը:

Թյուր տպավորություն կամ մոլորություն է, որ ռուս-թուրքական որևէ լարվածություն մարտահրավեր և ռիսկ է Հայաստանի համար, իսկ Վրաստանը, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այսպես ասած, ջերմ գործակցության մեջ է, չունի այդպիսի մարտահրավեր: Նախ, Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ջերմ է այնքան, որքան, օրինակ, Ռուսաստանն էր ջերմ Թուրքիայի հետ: Այսինքն՝ կա իրավիճակային ջերմություն, որը, սակայն, ցանկացած պահի կարող է հօդս ցնդել կենսական շահերի հարցում բացարձակապես հակադիր պատկերի արդիականացման դեպքում:

Այն, ինչ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի է ունենում Իդլիբից ծագած գործընթացում: Դա իր հերթին նշանակում է, որ Վրաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի «ջերմությունը» մղվելու է երկրորդ պլան կամ, մեղմ ասած, երկրորդ պլան, իրականում ոչ միայն մղվելու է հեռու, այլ վերածվելու է ագրեսիայի և էքսպանսիոն նկրտումների: Որովհետև Անկարային ու Բաքվին պետք չէ բարեկամ Թբիլիսի, որն առավել ևս ձգտում է եվրաատլանտյան բլոկ և, ըստ այդմ, մրցակից է Անկարայի համար:

Թուրքիային և Ադրբեջանին պետք է Թբիլիսի, որը, վերջին հաշվով, դառնալու է այսպես ասած՝ թուրք-ադրբեջանական «միավորման պլատֆորմ»: Այնպես, ինչպես պատկերացնում են նրանք Հայաստանը: Բարեկամությունը պարզապես այդ նպատակին հասնելու առավել թավշյա ձևն է, որ կիրառում էին Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի նկատմամբ, բայց որը կիրառելի է նրանց համար այնքան ժամանակ, քանի դեռ չկա հակադրությունն ու բախումնային ռեժիմը Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, իհարկե, միամտություն է կարծել, թե Ռուսաստանն է Վրաստանի հանդեպ տածում ջերմ զգացումներ: Անկասկած է նաև Մոսկվայի էքսպանսիոն նկրտումն ու հավակնությունը, բայց այստեղ կա էական մի հանգամանք: Ի տարբերություն ռուս-թուրքական հանգամանքի, Վրաստանը չունի զսպող կամ հակակշռող համարժեք գործոն, իսկ ահա ռուսական հավակնության դեպքում այդպիսին Հայաստանն է, որն ունի բացառիկ ոչ միայն հետխորհրդային փորձ և ներուժ, այլ նաև պատմա-քաղաքակրթական փորձ, կարողանալ համադրել տարբեր ուժային կենտրոնների շահերը և դառնալ այդ իմաստով ռիսկերի կառավարման արդյունավետ աշխարհաքաղաքական յուրօրինակ կենտրոն: Հայաստանի այդ ներուժը կասկածի տակ էր հայտնվել արցախյան հաղթանակից հետո անարդյունավետ կառավարման քառորդդարյա ընթացքում, սակայն թավշյա հեղափոխությունից հետո Երևանը, անկասկած, վերականգնում է այդ ներուժը, ինչը ռեգիոնալ անվտանգության իմաստով կենսական նշանակություն ունի Հայաստանի, և կենսական նշանակություն և «բնական առաջարկի» արժեք ունի նաև այլևս Վրաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում