Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հայ-հնդկական չափազանց կարևոր գործարք. Հայաստանը Հնդկաստանից $40 մլն-ի ռադիոտեղորոշիչ համակարգ է ձեռք բերել

Հայաստանը Հնդկաստանից $40 մլն-ի ռադիոտեղորոշիչ 4 Swathi համակարգ է ձեռք բերել՝ փոխանցում է հնդկական Timesnow.com-ը:

Նշվում է, որ հայկական կողմը հնդկական արտադրության ռադարների գնման որոշումը կայացրել է Ռուսաստանում և Լեհաստանում արտադրված համակարգերի փորձարկումից հետո: Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանն արդեն սկսել է մատակարարել ռադարները ՀՀ-ին՝ խթանելով պաշտպանական ոլորտում «Պատրաստված է Հնդկաստանում» (Made in India) կառավարական ծրագիրը։

Ռադարների արտադրողը Bharat Electronics Limited ընկերությունն է, իսկ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման պետական կազմակերպությունը (DRDO):

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում ռադարների ձեռք բերման մասին լուրը՝ նշելով, որ ընդհանրապես ռազմատեխնիկական գործակցության ոլորտից ոչ մի լուր ՊՆ-ն չի մեկնաբանում:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց հնդկական ռադիոտեղորոշիչ համակարգերի ձեռք բերումը և ավելացրեց. «Զերծ կմնամ նեղ մասնագիտական մեկնաբանությունից, բայց ամենից առաջ ինձ գաղափարը դուր է գալիս ռազմաքաղաքական առումով, երբ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր ձեռքբերումներն ու արտաքին անվտանգությունը»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ իդեալական կլիներ, եթե մենք կարողանայինք արտադրել, բայց քանի որ այժմ նման հնարավորություն չկա, լավ է ունենալ եղածին այլընտրանք: «Կարող եմ նաև ավելացնել, որ Հնդկաստանը վերջին երկու տասնամյակի ընթացքում աչքի է ընկնում իր էլեկտրոնային ու հրթիռային պոտենցիալների զարգացմամբ, ու մասնագետների կարծիքով՝ բավականին լավն են հնդկական նմանատիպ զենքերը։ Կա նաև մեկ այլ նրբություն՝ քանի որ սա անգլոսաքսոնական համակարգից ես առնում, իսկ քո հավանական հակառակորդը՝ ի դեմս Ադրբեջանի, ռուսական զինատեսակներ ունի, առիթի դեպքում ոչ թե որակի, այլ, այսպես ասած, «տարացեղության» իմաստով շատ դրական է, այսինքն՝ երկուսն էլ նույն տեղից չէ ստեղծված։ Օրինակ՝ եթե դու ունես «ՏՈՐ», իսկ Ադրբեջանը «ՄԻԳ 29»՝ նույն արտադրողն են։ Տեսականորեն «ՏՈՐ»-ն ամեն ինչ կարող է խփել, բայց ինքը նախատեսված չէ ՄԻԳ-ի դեմ, նախատեսված է ամերիկյան ինչ-որ տեսակի դեմ։ Ուստի սա հենց արևմտյան անալոգն է ռուսականի դեմ, և այդ առումով դրական է։ Ես ողջունում եմ այս գաղափարը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սա կարևոր ռազմաքաղաքական նշանակություն կարող է ունենալ: «Ընդհանրապես ռազմատեխնիկական գործարքները պետությունների միջև միջպետական հարաբերությունների առանձնահատուկ վստահության դրսևորում են։ Եվ այդ իմաստով այս գործարքը, չնայած շատ մեծածավալ չէ, շատ կարևոր է հայ-հնդկական հարաբերությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ սա նաև կարևոր հանգրվան է Հայաստանի արտաքին քաղաքականության և պաշտպանության համակարգի դիվերսիֆիկացման ճանապարհին. «Հայաստանի համար չափազանց կարևոր են աշխարհի ամենամեծ ժողովրդավարությամբ Հնդկաստանի հետ հարաբերությունները, որը նաև հզոր ռազմական տեխնոլոգիա ու քաղաքական պոտենցիալ ունի։ Ընդհանրապես հայ-հնդկական հարաբերությունները, լինելով ռազմաքաղաքական առումով շատ դրական, այնուամենայնիվ բովանդակությունից են առայժմ զուրկ՝ տնտեսական ռազմատնտեսական ուղղությամբ։ Այս ամենը գալիս է համալրելու այդ բացը»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ համակարգերը իրենց լավագույնս են դրսևորել ռազմական պայմաններում. «Մենք ի վերջո կարդացինք, որ սա շփման գծի վրա լավագույնս դրսևորած համակարգ է, որը թույլ է տալիս 50 մետր շառավղով ի հայտ բերել հրետանային ու հրթիռային կրակի աղբյուրներ՝ տեղորոշել ու անհրաժեշտության դեպքում կանխել սադրանքները, նաև պատժիչ գործողություններ իրականացնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում