Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Խուճապի կարիք չկա, բայց… Իրանի հետ վերականգնվում է վիզային ռեժիմը

Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները համակարգող հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չի արձանագրվել։

Փաշինյանը, միաժամանակ, փոխանցել է, որ այս պահի դրությամբ սպասում են 9 թեստերի պատասխանների, որոնց մասին կտեղեկացնեն հանրությանը: «Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվի, որևէ խուճապի առիթ չպետք է լինի։ Սա հաղթահարելի հիվանդություն է»,- հայտարարել է պետության ղեկավարը։

Կառավարության թափանցիկ գործելաոճն էապես նպաստում է, որ հասարակության շրջանում մինիմալի հասնեն խուճապային տրամադրությունները, մանավանդ, որ դրանք ուղղակի հարվածում են նաև տնտեսությանը։ Օրինակ՝ կարանտինը Ծաղկաձորում բացելու փոքր-ինչ վիճահարույց որոշումից հետո զբոսաշրջիկների մի մասը հեռացել է քաղաքից։ Դժվարանում եմ ասել՝ ինչքանով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մեղմել անհանգստությունը, երբ նա երեկ երեկոյան ընտանիքով մեկնեց Ծաղկաձոր՝ գիշերելով տեղի հյուրանոցներից մեկում։ Երևանի խանութներում նկատվում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի դեֆիցիտ, որովհետև մարդիկ մասսայաբար գնումներ են կատարում՝ հավանաբար մտածելով, որ Հայաստանը կարող է պարտադրված «փակվել» արտաքին աշխարհի համար։

Սակայն խուճապն ակնհայտորեն ավելի շատ է, քան կորոնավիրուսի հարուցած իրական հետևանքները։ Սա այն դեպքն է, որ կառավարությունը չպետք է կորցնի աչալրջությունը, մյուս կողմից՝ կարողանա հասարակության մեջ ու բիզնես միջավայրում չեզոքացնել խուճապի տրամադրությունները։

Կորոնավիրուսը թափանցել է Հայաստան՝ դա արդեն կայացած փաստ է, սակայն զգացվում է ոչ թե իրավիճակային քայլերի, այլ մտածված գործողությունների անհրաժեշտություն։ Պետք է երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, որովհետև ակնհայտ է՝ կորոնավիրուսը Հայաստան թափանցում է հիմնականում այդ երկրից։ Իհարկե, սահմանափակումներն ազդելու են տնտեսության վրա, սակայն շատ ավելի կարևոր է հայաստանցիների առողջությունը, կորոնավիրուսի տարածման կանխարգելումը։

«…Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը»,- այսօր կառավարությունում ասել է վարչապետը:

Ակնհայտորեն՝ Հայաստանի կառավարությունը պարտադրված է գնում այս քայլին, ու այստեղ անտեղի է տրվել քաղաքական մանիպուլյացիաների գայթակղությանը։ Երբ առկա է Հայաստանի քաղաքացու առողջության խնդիր, քաղաքականությունը դառնում է երկրորդական։ Մյուս կողմից՝ Իրանը հենց ինքն է սահմանափակել հաղորդակցությունը բարեկամ մի շարք երկրների հետ՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով։

Մյուս ուղղություններով, որոնցում պաշտոնական Երևանը չի տեսնում վարակի տարածման վտանգներ, սահմանափակումները ոչ միայն չեն գործում, այլ նաև պետական օրակարգը որևէ ձևով չի տրվում կորոնավիրուսի «քմահաճույքներին»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում