Իրանում կորոնավիրուսից մահացել է Նպատակահարմարության խորհրդի անդամ Սեյոդ Մոհամմադ Միրմիխամադին: Այս մասին հայտնում է IFP News պարբերականը:
Միրմիխամադին մահացել է մարտի 2-ի առավոտյան Թեհրանի հիվանդանոցում, որտեղ ներկայումս գտնվում են կորոնավիրուսով վարակված իրանցիների մեծ մասը:
Այժմ Իրանը աշխարհում COVID-19 վիրուսով վարակվածների թվով գտնվում է առաջին եռյակում: Երկրում ընդամենը գրանցվել է 593 վարակակիր, որոնցից 43-ը մահացել են:
Ավելի վաղ երկրի խորհրդարանը դադարեցրել էր աշխատանքները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: