Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայ-վրացական պայմանավորվածությունն անհանգստացրել է Բաքվին

Ռուս-թուրքական ընթացիկ հակամարտության ֆոնին բավականին հատկանշական է Հայաստանի՝ Տավուշի սահմանային գոտու ուղղությամբ ադրբեջանական զինուժի ակտիվացումը: Նախօրեին կրակահերթ է արձակվել Ոսկեպար գյուղի ուղղությամբ, անցնող օրերին գնդակոծվել էր Կոթին: Հայկական կողմի պատասխանից զոհվել էր ադրբեջանցի մի զինծառայող, և չի բացառվում, որ ադրբեջանցիները ամեն կերպ փորձում են, այսպես ասած, պատասխան կորուստ պատճառել հայկական կողմին:

Իրավիճակը անշուշտ աննախադեպ չէ, սակայն ռուս-թուրքական հակամարտության ֆոնը այն դարձնում է որոշակիորեն առանձնահատուկ՝ հաշվի առնելով նաև կանխատեսումները կամ դիտարկումները, որ Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կովկասում կայունության հարցում: Իսկ դա բնականաբար նշանակելու է ճնշում արցախյան ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, սակայն, պետք չէ հաշվից դուրս թողնել նաև այն, որ ռուս-թուրքական հակամարտության պայմաններում ոչ միայն Ալիևին կփորձեն օգտագործել՝ հատկապես հաշվի առնելով նրա բարդ վիճակը, այլև Ալիևն ինքը կարող է փորձել օգտագործել իրավիճակը թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի, հնարավոր է նաև Արևմուտքի հետ առևտրի համար:

Բանն այն է, որ Իդլիբում ռուս-թուրքական բախումը Կովկաս տեղափոխելու հեռանկարը անցանկալի է նաև Արևմուտքի համար: Այստեղ որոշակի կայծեր գցելով՝ Ադրբեջանի նախագահը կարող է փորձել օգտագործել իրավիճակը իր, այսպես ասած, պահանջներն առաջ քաշելու համար: Խոսքն իհարկե բավականին զուսպ և չափավոր առաջքաշման մասին է: Այստեղ հայկական կողմը պետք է պատրաստ լինի ամենաուժգին սադրանքներին անգամ, թեև դրանց հավանականությունը բավականին քիչ է, որովհետև Ալիևն անշուշտ պատկերացնում է դրա ռիսկը թե՛ հայկական ուժերի պատասխանի, թե՛ միջազգային արձագանքի առումով:

Ավելին, այստեղ այդ տեսանկյունից նրա համար առկա է բավականին հետաքրքիր նշան՝ Վրաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան, որի ընթացքում հայտարարվեց նաև 2020 թվականին Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցության մասին: Դա նշանակում է բավականին կոնկրետ ռազմաքաղաքական պայմանավորվածություն, ընդ որում՝ ոչ միայն հայ-վրացական, այլև Հայաստան-Վրաստան-ՆԱՏՕ ձևաչափում: Չի բացառվում, որ Ալիևը նաև այդ առումով է զգում խաղից դուրս մնալու որոշակի միտում և փորձում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին հիշեցնել իր մասին:

Բանն այն է, որ հյուսիսարևելյան սահմանն այս դեպքում իրապես հատկանշական ուղղություն է, քանի որ դա գործնականում նաև հայ-վրացական խաչմերուկ է, որտեղ Բաքուն փաստորեն փորձում է «անցնել կարմիր լույսի տակով»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում