Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Կորոնավիրուսի «անակնկալ» հարվածները․ ի՞նչ է լինելու հանրաքվեի հետ

Կորոնավիրուսը ոչ միայն մարդկային կյանքեր է լափում, այլ նաև «անակնկալ» հարվածներ է հասցնում աշխարհի տարբեր երկրների տնտեսություններին, քաղաքական համակարգերին։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մեկ շաբաթում նվազել է 444 մլրդ դոլարով՝ ֆոնդային շուկաների վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գործակալության համաձայն՝ աշխարհի հինգ հարյուր հարուստ մարդկանց շրջանում ամենալուրջ կորուստները կրել են Amazon-ի ղեկավար Ջոզեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը և LVMH խմբի նախագահ Բեռնար Առնոլտը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ նրանք կորցրել են 30 միլիարդ դոլար:

Այս թվերն ինքնին խոսուն են ու հաստատում են այն պնդումը, որ մահաբեր վարակը արդեն իսկ հարվածել է տնտեսությանը՝ գլոբալ մակարդակում։ Կորուստներից, բնականաբար, անմասն չի կարող մնալ նաև Հայաստանը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջիկա առնվազն մի քանի ամսվա կտրվածքով կրճատվելու են զբոսազրջիկների այցելությունները Հայաստան։ Այս համատեքստում մի փոքր վիճահարույց է թվում Ծաղկաձորում կարանտին բացելու կառավարության որոշումը՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է մոտիվացնել իր այդ որոշումը։

Մյուս կողմից հայ-իրանական ցամաքային կապը գործում է մեծ վերապահումներով, ինչը չի կարող չազդել տնտեսության վրա, մանավանդ, որ այս օրերին կառավարությունը տեսականորեն չի բացառում նաև այլ երկրների հետ ավիահաղորդակցության որոշակի սահմանափակումները, եթե այդպիսի պահանջ առաջանա՝ հասարակության առողջությունը պաշտպանելու նպատակով։ Պատահական չէ, որ կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատման լուրը որոշակի շոկ է առաջացրել ժողովրդի մոտ ու երեկ մի շարք սուպերմարկետներում առևտուրը եղել է նախամանորյա օրերի մակարդակին։

Կորոնավիրուսն ունի ակնհայտ քաղաքական հետևանքներ, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը երեկ ողջ օրվա ընթացքում հասարակության հետ կապի մեջ էր՝ գրեթե օնլայն ռեժիմով։ Երեկ արդեն չեղարկվեց Մարտի 1-ի երթը, որն՝ իր մեջ հիշատակի խորհուրդ պարունակելով հանդերձ, պետք է ցույց տար նաև իշխանության նկատմամբ հանրային աջակցությունը։ Մի բան, որի անհրաժեշտությունը Փաշինյանի թիմն ունի՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, որտեղ բավականին բարդ է լինելու դրական արդյունք ապահովելը։

Ի դեպ, կորոնավիրուսը ստիպեց, որպեսզի երեկ սոցիալական ցանցերում անդրադարձ լինի նաև հանրաքվեի խնդրին։

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Հայաստանում կորոնավիրուսի փաստով պայմանավորված՝ անհրաժեշտ է չեղարկել որոշ գործընթացներ, այդ թվում՝ սահմանադրական հանրաքվեի անցկացումը:

«Կորոնավիրուսը Հայաստանում է։ Պետք է չեղարկել ցանկացած երթ, հավաք։ Անհապաղ չեղարկեք հանրաքվեն»,-գրել է Հրանտ Բագրատյանը:

Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ինչու է նման կտրուկ չարագուշակ կանխատեսում-պահանջ ներկայացնում Բագրատյանը։ Կարծում եմ՝ նման պահանջն առայժմ հասունացած չէ, որովհետև կառավարությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, առայժմ կարողանում է վերահսկել իրավիճակը ու լոկալացնել վարակի տարածման ռիսկերը։

Այնպես չէ, որ Բագրատյանի պնդումը միանշանակ հիմնազուրկ է, որովհետև այս օրերին մտավախություններ են հնչում, որ կարող են հետաձգվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կամ Օլիմպիական խաղերն ու այդ համտեքստում նախկին վարչապետի առաջարկությունը գուցե նաև համարժեք է։ Սակայն՝ կարծում եմ, առայժմ ժամանակավրեպ է խուճապային կանխատեսումներ անելն ու պետք է գոնե առաջիկա մի քանի օրերի ընթացքում սպասել իրադարձությունների զարգացմանը։ Հանրաքվեի չեղարկումը կամ հետաձգումը իմաստ կունենա, եթե քարոզարշավ անցկացնելու էական խոչընդոտներ առաջանան։ Նման ռիսկերը կարող են գնահատել միայն մասնագետները, իսկ քաղաքական գործիչների կարծիքները խիստ սուբյեկտիվ են՝ պայմանավորված ոչ այնքան կորոնավիրուսի վտանգով, որքան՝ հանրաքվեի նկատմամբ քաղաքական դիրքորոշմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում