Սիրիական բանակը զենիթային համակարգերից ինտենսիվ գնդակոծում է Համայի շրջանը։ Գնդակոծության տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
Թղթակցի տվյալներով սիրիական համակարգերից կրակահերթերը տեսանելի են ինչպես քաղաքի վրա, այնպես էլ նրա արվարձաններում։ Հակաօդային պաշտպանության միջոցներն աշխատում են կես ժամից ավելի։
Սիրիական ռազմական աղբյուրը հավելել է, որ կրակը բացվել է թուրքական անօդաչու սարքերի վրա։
Ավելի վաղ Սիրիան հայտարարել էր երկրի հյուսիս-արևմտյան հատվածի ողջ օդային տարածքի փակման մասին ինքնաթիռների և ցանկացած անօդաչու սարքերի համար։ Դամասկոսը հայտարարել է, որ օդային ցանկացած թիրախ կհամարվի թշնամական և ենթակա է ոչնչացման։
Դրանից հետո հաղորդվել է, որ թուրքական զինվորականները Իդլիբում Սիրիայի ռազմա-օդային ուժերի երկու ինքնաթիռ են խոցել։ Անկարան նաև հաղորդել է սիրիական բանակի ՀՕՊ երեք համակարգերի ոչնչացման մասին, այդ թվում այն մեկի, որի օգնությամբ խոցվել էր թուրքական անօդաչու սարքը Սարաքիբ քաղաքի մոտակայքում։