Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Իշխանությունը պետք է բացատրի՝ եթե 650.000 «այո»-ն չի ապահովում, ինչպե՞ս է ավարտելու նախկին ռեժիմի մնացուկների դեմոնտաժը

Ապրիլի 5-ից հետո Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է լինելու։ Որքան էլ հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության կոնկրետ մի հոդվածի փոփոխությանը, ակնհայտ է, որ քարոզարշավը ընթանալու է նորից նախկին համակարգին հրաժեշտ տալու, նախկին համակարգը  վերջնականապես տապալելու տրամաբանությամբ։ Իշխանությունները չունեն «այո»-ն անցկացնելու խնդիր, միակ խնդիրը հանրաքվեն վավեր համարելու համար  մարդկանց անհրաժեշտ քանակն ապահովելն է։ Ուզենք թե չուզենք  հանրաքվեի արդյունքները դառնալու են գործող քաղաքական իշխանության իրական վարկանիշի ցուցիչը, և իշխանությունը հանրաքվեից հետո ինչ-որ առումով կաշկանդված է լինելու այլևս հղում կատարել 2018 թվականի  դեկտեմբերին ստացած 70 տոկոս վստահության քվեին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ։

– Պարոն Վարդանյան, ի՞նչ զարգացումներ են հնարավոր ապրիլի 5-ից հետո։ Ի՞նչ վերադասավորումների ականատես կլինենք՝ ըստ Ձեզ։

Անկասկած, Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն մեծապես ազդելու է քաղաքական կյանքի վրա, և քաղաքական գործընթացներն ըստ էության ազդված են լինելու հենց Սահմանադրական դատարանի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներից։ Բնականաբար, «այո»-ի  հաղթանակը, այն էլ եթե այդ հաղթանակը շատ վստահ հաղթանակ լինի, էլ ավելի է ամրապնդելու կառավարող ուժի դիրքերը, և, այո՛, սա, կարելի է ասել, յուրօրինակ վստահության հանրաքվե է։ Բնականաբար, «այո»-ի հաղթանակից հետո կառավարող ուժը կարող է շատ ավելի վստահ իրականացնել այն ծրագրերը, որ ճիշտ է համարում, և այդ դեպքում շատ ավելի թույլ են լինելու այն քաղաքական ուժերի արգումենտները, որոնք վերջին շրջանում մշտապես խոսել են այն մասին, որ կա անհրաժեշտություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Որովհետև իրենք միշտ նշում են այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել՝ այն առումով, որ ուժերի հարաբերակցությունը կարող է փոխված լինել, որ այսօրվա խորհրդարանը չի արտահայտում իրական հանրային տրամադրությունները։ «Այո»-ի վստահ հաղթանակը ամբողջությամբ ի չիք է դարձնելու այդ արգումենտը։ Իսկ եթե «այո»-ն չհաղթի, դա իհարկե չի նշանակելու, որ իշխանություններն իրենց լեգիտիմությունը կորցրել են, և դա իհարկե չի նշանակում, որ իշխանությունները չեն վայելում մեծամասնության վստահությունը։ Բայց դա նշանակելու է, որ վստահության այն ծավալը, որն առկա էր հեղափոխությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նաև, այդ ծավալը չի պահպանվել։ Դա առիթ է տալու տարբեր հասարակական ու քաղաքական ուժերի նորից բարձրացնելու այն հարցը, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որ կառավարությունը ճիշտ ճանապարհով չի գնում, որ անհրաժեշտ են  արմատական փոփոխություններ։

Պետք է նաև հետևյալը նշել՝ քննադատությունները երկու հիմնական ճամբարի են բաժանվում։ Մի ճամբարը նախկին իշխանություններն են ու նրանց հետ կապված խմբերը։ Իրենք բնականաբար ամեն առիթ օգտագործում են և օգտագործելու են, որպեսզի  փորձեն հեղինակազրկել կառավարող ուժին, որպեսզի վարկաբեկեն հեղափոխությունը, հեղափոխական գործընթացները։ Երկրորդ ճամբարն այն քննադատներն են, որոնք մասնակից են եղել հեղափոխությանը, եղել են դրա աջակիցը, ցանկանում են, որ բարեփոխումներն ավելի արագ ընթանան, ավելի խորքային, կոշտ, կտրուկ ու համակարգված լինեն։ Իրենք բնականաբար նույնպես խոսելու են այն մասին, որ  կառավարող ուժը հանրային աջակցություն չունի, և անհրաժեշտ է, որ կառավարությունն առնվազն փոխի իր մարտավարությունը ու գործընթացներում ներգրավի թեկուզ հենց արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների։ Բայց նաև չի բացառվում, որ այդ դեպքում տվյալ ճամբարից որոշները խոսեն այն մասին, որ միգուցե անհրաժեշտ են նոր ընտրություններ։ Նրանք այդ անհրաժեշտությունը կհիմնավորեն նրանով, որ հեղափոխությանն աջակից քաղաքական  ուժերը կարողանան այլընտրանքային և ավելի լուրջ վստահություն ներշնչող հեղափոխական բարեփոխումների ծրագրեր առաջարկել։

– Այսինքն՝ մենք հանրաքվեից հետո քաղաքական դաշտի նոր իրավիճակի ենք ականատես լինելու։

– Այո՛։ Իրադարձությունների այդ սցենարը հավանական կլինի։ Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ կառավարող ուժը կձգտի հնարավորինս  ակտիվ քարոզչություն իրականացնել ու որպես գոյության խնդիր ներկայացնել այս հանրաքվեն։ Կա՛մ մենք «այո» ենք ասում, հեղափոխությունն ու բարեփոխումներն առաջ են գնում, իսկ եթե մարդիկ մնան տանը, չքվեարկեն, պասիվություն ցուցաբերեն կամ ինչ-ինչ պատճառներով մտածեն, որ մասնակցելը ճիշտ չէ՝ դրանով նրանք կնպաստեն, որ նախկին իշխանությունների դիրքերն ամրապնդվեն, և  կնպաստեն նրան, որ Սահմանադրական դատարանը խոչընդոտի բարեփոխումների գործընթացին։

– Ստացվում է, որ իշխանությունները ասելու են՝ ոչ թե գնացեք այսինչ հոդվածի փոփոխոթյան համար քվեարկեք, այլ որ վերջնականապես տապալվի նախկին համակարգը, ու ըստ էության հեղափոխության շարունակությանն աջակցություն են խնդրելու։

– Իհարկե։ Ի սկզբանե կարելի էր ենթադրել, որ հենց այդպես է հարցը դրվելու, և նաև տրամաբանական է, որ այդպես է հարցը դրվելու։ Այս փոփոխությունները զուտ Սահմանադրական դատարանի անձանց լիազորությունների դադարեցմանը չեն վերաբերում։ Այս հանրաքվեն  ձեռնարկվել է  այն պատճառով, որ ըստ կառավարող ուժի համոզման՝ այսօրվա Սահմանադրական դատարանն իր մեծամասնությամբ խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարական համակարգին անցնցում անցմանը։ Եվ նաև օգնում է նախկին իշխանություններին իրենց հակահեղափոխական, հակաժողովրդավարական գործունեության մեջ։ Այստեղ կա լուրջ տրամաբանություն, և այնպես չէ, որ կառավարող ուժն օդից է վերցրել այդ ամենը։ Մենք տեսնում էինք, որ մի քանի լուրջ իրադարձությունների վերաբերյալ ՍԴ-ի պահվածքը հանրության ակնկալիքներին դեմ էր։ Խոսքը Սահմանադրական դատարանից սպասումների մասին չէ, որովհետև չեմ կարծում, թե հանրությունը այսպես թե այնպես ՍԴ-ից մեծ սպասելիքներ ուներ։ Հանրությունը սպասում է, որ որևէ իրավական խնդիր չլինի, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անխափան քրեական հետապնդում իրականացվի։ Ու նաև ժողովուրդը տեսնում է, որ Սահմանադրական դատարանը որոշակի խնդիրներ է ստեղծել և կարող է ստեղծել։ Ուզում եմ ասել, որ այս խնդիրը զուտ մի քանի մարդկանց  լիազորությունների դադարեցման խնդիր չէ։ Այլ բան է, որ կառավարող ուժը պետք է կարողանա բացատրել հանրությանը, թե ինչու ենք մենք իրավիճակը հասցրել այսպիսի կետի, ինչու ավելի համակարգային ու ավելի շուտ այս խնդիրը լուծում չի ստացել։ Նաև պետք է հաշվի առնել այն փաստը, որ քաղաքացիական հասարակության մի զգալի հատվածը այսօր քննադատում է կառավարող ուժին այն առումով, որ  իշխանությունը դանդաղում է բարեփոխումների գործընթացում ու նախկին ռեժիմին մինչ այժմ իրավաքաղաքական գնահատական չի տվել, գործում է  ցաքուցրիվ ու իրավիճակային։ Կարևոր է, որ իշխանությունը քաղաքացիական հասարակության հետ երկխոսության մեջ մտնի ու  փորձի բացատրել այս ամենը, թե ինչու մինչև այժմ լուծումներ չեն տրվել, ինչու է  հատվածական մոտեցում ցույց տրվում։

Մարդկանց մեծ մասին նաև հետաքրքրում է, որ եթե այսօր Սահմանադրական դատարանը խոչընդոտում է բարեփոխումների տրանզիտին, և եթե  հանրությունը բավարար մասնակցություն չի ցուցաբերում, և 650.000 «այո» չի լինում, ի՞նչ ենք մենք ունենալու։ Ստացվելու է, որ մենք այդ խնդիրը չե՞նք կարողանալու լուծել։ Բայց չէ՞ որ հանրությունը կոնկրետ քաղաքական ուժին մանդատ է տվել, որպեսզի այն իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները և հնարավորինս արագ ավարտին հասցնի նախկին քաղաքական ռեժիմի մնացուկների դեմոնտաժը։ Այսինքն՝ եթե անհրաժեշտ ձայներ չեն հավաքվում, ապա հեղափոխական գործընթացներին խոչընդոտող   նախկին իշխանությունների շահերը պաշտպանող այդ բարձրագույն ինստիտուտը մնալու ու շարունակելո՞ւ է իր այդ գործունեությունը։ Այստեղ ռիսկայնության խնդիր կա, ի՞նչ է  անելու կառավարող ուժը դրանից հետո։ Մինչև Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը մենք չե՞նք ունենալու իրական Սահմանադրական դատարան, բայց ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Այսինքն՝ մենք ձախողելո՞ւ ենք ժողովրդավարական պետության հաստատման գործընթացը։ Մենք չենք կարող առանց  իրական Սահմանադրական դատարանի գոյատևել որպես պետություն։ Ուստի շատ համոզիչ կերպով կառավարությունը պետք է ներկայացնի այս ամենի վերաբերյալ իր մոտեցումները։ Այդ պատասխաններից են նաև շատ առումներով կախված լինելու հետագա քաղաքական զարգացումներն ու նաև հանրաքվեի արդյունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում