Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նախարարների համար նոր կանոններ է սահմանել, գրում է Bloomberg-ը:
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, Միշուստինը խորհրդակցություններ է հրավիրում առավոտյան 9-ին և գործընկերների հետ հանդիպումներ է նշանակում շաբաթ և կիրակի օրերին:
Գործակալությունը շեշտում է, որ դրանով վարչապետը «պետական ապարատը հարմարեցնում է իրեն»:
Միշուստինը վարչապետ է նշանակվել հունվարի 16-ին՝ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականից հետո: